Դեպի վեր

ՀՀ ԱԻ նախարար Փամբուխչյանը Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

armenpress.am12/7/2022, 4:54

ՀՀ ԱԻ նախարար Փամբուխչյանը Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաք են այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին և Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

«34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների վիշտ և ավերածություն պատճառեց մեր պետությանը։ Ավերիչ երկրաշարժի արդյունքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար քաղաքացիներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր։ 1988 թվականից մինչ օրս մեր ժողովուրդը կառուցում և նորոգում է երկրաշարժի արդյունքում ավերվածը։ Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման հիմնական ազդակը։ Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին այլ աղետներ կարող են պատուհասել նաև այսօր»,- ասել է իր ելույթում ԱԻ նախարար Փամբուխչյանը:

«Այսօր մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի հասկանանք, թե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր