Դեպի վեր

ԱՄՆ ողջ տարածքում մեկնարկել է տնտեսության մասնակի վերագործարկման պրոցեսը

azatutyun.am05/22/2020, 5:06

ԱՄՆ ողջ տարածքում մեկնարկել է տնտեսության մասնակի վերագործարկման պրոցեսը

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում այսօր լուսադեմին հատել է 5 միլիոնի շեմը: «Համավարակի բռնկումից ի վեր COVID-19-ի հետևանքով ավելի քան 327 հազար մարդ է մահացել», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Հաստատված վարակակիրների և կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի ամենամեծ թիվն արձանագրած երկրում` Միացյալ Նահանգներում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ ավելի քան մեկևկես միլիոն մարդ կա, որոնցից կես միլիոնը` միայն երկու հարևան նահանգներում` Նյու Յորքում և Նյու Ջերսիում: Չնայած դրան` ամերիկյան իշխանությունները պնդում են, որ համաճարակի տարածման տեմպերը երկրում զգալիորեն կրճատվել են: Դա է պատճառը, որ մայիսի 25-ին նշվող Հիշատակի օրվա նախաշեմին մեկնարկած հանգստյան օրերին զուգահեռ, ԱՄՆ բոլոր 50 նահանգներում սկիզբ է առել տնտեսության` նախևառաջ սպասարկման ոլորտի մասնակի վերագործարկման պրոցեսը:

Կարանտինային սահմանափակումների վերացումն ու երկրում տնտեսության աշխուժացումն այժմ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում են: Հենց այդ նպատակով էր, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին ժամանեց Ֆլորիդա` այցի գրեթե ողջ ընթացքում ոչ միայն դիմակ չկրելով, այլև Մայամիի սրճարաններից մեկում չպահպանելով սոցիալական հեռավորության պահանջը:

Փենսի համոզմամբ` համաճարակը Միացյալ Նահանգների տարածքում աստիճանաբար նահանջում է:

«Ամերիկյան բոլոր 50 նահանգներում մեկնարկել է տնտեսության մասնակի վերագործարկման պրոցեսը: Թեև դեռ շատ անելիք կա, այնուհանդերձ, լույսը թունելի վերջում արդեն իսկ նշմարվում է», - հայտարարում էր ԱՄՆ փոխնախագահը:

Իսկ վերջին օրերին, ԱՄՆ-ում և Եվրոպայում իրավիճակի որոշակի կայունացմանը զուգահեռ, կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն աստիճանաբար սկսում է տեղափոխվել Լատինական Ամերիկա: Reuters-ի վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում շուրջ 700 հազար վարակակիր կա, որոնց գրեթե կեսը` մոտ 300 հազարը` Բրազիլիայում: Վերջին 24 ժամերին Հարավային Ամերիկայի խոշորագույն այս պետությունում կորոնավիրուսի 20 հազար նոր դեպք է հաստատվել, մահացության ցուցանիշը գերազանցել է 19 հազարը:

Չնայած դրան, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակում է դեմ արտահայտվել կարանտինին` պնդելով, որ կորոնավիրուսի վտանգը չափազանցված է: Նման իրավիճակում համաճարակի դեմ պայքարի ողջ ծանրությունը հայտնվում է տեղական իշխանությունների ուսերին: Սան Պաուլուի նահանգային իշխանություններն, օրինակ, ստիպված են եղել կաթոլիկական երկրի համար աննախադեպ մի քայլի դիմել` տեղաշարժելով տարվա ընթացքում նշվող կրոնական մի շարք տոները դեպի հաջորդ շաբաթ, որպեսզի միանգամից մի քանի օր շարունակ Սան Պաուլուի բնակիչներն ազատված լինեն աշխատանքի գնալու պարտադրանքից: Դա ըստ Սան Պաուլուի նահանգապետ Ժոաո Դորիայի, հնարավորություն կտա նվազագույնի հասցնել սոցիալական շփումը: Տեղական իշխանությունները, այդուհանդերձ, առայժմ չեն շտապում լիակատար կարանտին հայտարարել:

«Սան Պաուլուում գործող կարգավորումները բավական խիստ են, և դրանցից խստագույնը կարող է լինել լիակատար կարանտինը: Մինչև այդ քայլին գնալը, սակայն, մենք հուսով ենք և վստահ, որ մեր հայրենակիցները կհետևեն չճանապարհորդելու, տանը մնալու հրահանգներին, կհասկանան, թե որքան կարևոր է չվտանգել իրենց և իրենց հարազատների կյանքը: Եթե մեր այս հորդորները չկատարվեն, մենք արդեն ստիպված կլինենք անցնել համաճարակի զսպմանն ուղղված գործողությունների նոր փուլին», - հայտարարում էր Սա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր