Դեպի վեր

Արցախում հակառակորդի ԱԹՍ-ը հետապնդել է լրագրողների խմբին

armenpress.am09/28/2020, 1:24

Արցախում հակառակորդի ԱԹՍ-ը հետապնդել է լրագրողների խմբին

Արցախի Մարտունու շրջանում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների խմբին հետապնդել է հակառակորդի ԱԹՍ-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը:

«Մենք Մարտունու շրջանում իրականացնում էինք մեր մասնագիտական պարտականությունները: Մտել էինք տներից մեկը, որն առավել շատ էր տուժել հակառակորդի գործողություններից ու տան անդամներից մեկը պատմեց, որ կորցրել է իր հարսին, աղջիկը հիվանդանոցում է, թոռն է վիրավոր: Դրանից հետո որոշեցինք դուրս գալ ու հաջորդ տուն մտնելուց առաջ, մեր օպերատորներից մեկը գոռաց, որ կամիկաձեի ձայն է լսում: Մեզ ուղեկցողներից մեկն էլ ասաց, որ ԱԹՍ է ու մեզ անմիջապես հորդորեցին գնալ այդտեղից, չկանգնել մեքենաների կողքին: Մենք վազում էինք ու պատսպարվեցինք քաղաքացիներից մեկի տանը»,- պատմեց Անին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր