Դեպի վեր

Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրության նախագիծը. մանրամասնում է Վահան Քերոբյանը

armenpress.am03/6/2021, 12:12

Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրության նախագիծը. մանրամասնում է Վահան Քերոբյանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ինքն է կանգնեցրել Հայաստանում զրահապատ ավտոմեքենաների արտադրության արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը՝ նկատելով, որ այն արհամարհում է ՀՀ քաղաքացիների շահերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վահան Քերոբյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Lurer.com կայքի հրապարակած տեսանյութին, թե իբր կառավարությունն անգործ է և չի թողնում, որպեսզի զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող կանադական STREIT Group ընկերության կողմից Հայաստանում ռազմաարդյունաբերական գոտի ստեղծվի:

«Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը։ Եթե պարոն Թովմասյանն համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։

Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով ու հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր