Դեպի վեր

Բաց նամակ ՍԴ անդամներին

168.am10/10/2019, 8:30

Բաց նամակ ՍԴ անդամներին

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արայիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,

Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը:

Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, եթե կուզեք` խնդրանքը ձեզ, մեկն է` Ազգային ժողովի կողմից ձեզ պարտադրված` «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, խղճի մտոք և, որ ամենակարևորն է` պետության շահի հստակ գիտակցումով:

Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի բռնատիրություն, մեկ անձի բացարձակ իշխանություն, ինչին առայժմ իշխանության ճյուղերից դիմակայում է միայն Սահմանադրական դատարանը` ձեզանով: Իր քաղաքական ակնկալիքները չբավարարող դատավորներին անվանարկելով վնգստացողներ, գործող վարչապետը նշանառության տակ է վերցրել ձեզ` Բարձրագույն դատարանի վեց անդամներիդ: Ասեմ, թե ինչու չեմ դիմում Սահմանադրական դատարանի մյուս երեք դատավորներին.

Նրանք, տեղյակ լինելով`

– Ն. Փաշինյանի հայտնի հրահանգ-հրովարտակին՝ իսկ կա՞ Հայաստանում որևէ դատավոր, որ չի կատարի իր խոսքը,

– Վարչապետի քրեածին հրամանին՝ ոստիկանների ներգրավմամբ շրջափակել բոլոր դատարանները` դատավորներին թույլ չտալով մտնել իրենց աշխատասենյակ, նունիսկ` պատուհանից,

– մարտի 1-ի գործով դատավորի աննախադեպ լկտի պահվածքին՝ զրկելով պաշտպանական կողմին վերջին խոսքի իրավունքից,

– ԱԱԾ-ՀՔԾ հայտնի գաղտնազերծված զրույցի բովանդակությանը՝ գործող վարչապետի ուղղորդում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր