Դեպի վեր

Հայ-վրացական սահմանին մոտ 300 բեռնատար է կուտակվել 

azatutyun.am03/26/2020, 5:54

Հայ-վրացական սահմանին մոտ 300 բեռնատար է կուտակվել 

Հայաստան-Վրաստան սահմանին մոտ 300 բեռնատարի վարորդ արդեն մի քանի օր անորոշ վիճակում սպասում են։

Նրանց մի մասը ճանապարհ է ընկել բանջարեղեն կամ այլ ապրանքներ Ռուսաստան հասցնելու, մյուսները Ռուսաստանից հիմնականում սնունդ բերելու համար։ Բայց Վրաստանի Հայաստանի հետ սահմանակից Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտին հայտարարելուց հետո բեռնատարները չափազանց դանդաղ են անցնում սահմանը։

Մեկ կիլոմետր երկարությամբ գոյացած հերթը առաջ չի գնում։ Վարորդներն այսօր դժգոհեցին, որ ավտոմեքենաներում են գիշերում, քարերի վրա հաց ուտում և պարապությունը խաղաքարտով մեղմում։

«Չի թողում իրա տերիտորիան մտնենք։ Էն կողմից գալիս են, էս կողմից չեն թողում», - ասաց վարորդներից մեկը՝ հավելելով․ - «Գնում ենք յոթ ավտոյով Հայաստանի համար սնունդ բերենք ու չենք կարում տեղից իրար գանք»։

Արշալույս Խուդինյանը լոլիկ է տեղափոխում։ Սառնարանն արդեն երեք օր անդադար աշխատում է՝ բեռը չփչացնելու համար։ Անորոշ պայմաններում ընկերության տասնյակ մեքենաներ են կանգնած․ - «Էս դեռ իմ մեքենան ա 3 օր, մեքենաներ ունենք, որ արդեն 10 օրա կանգնած են։ Տեղյակ եմ, որ մի քանի մեքենա էլ տարել են, թափել են, այսինքն բեռը փչացել ա»։

Երեկ Աժ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին ի պատասխան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ թե՛ Բագրատաշենում և թե՛ Լարսի անցակետում «բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան»։ Ասաց, որ փորձում են «նոր խաղի կանոններ սահմանել» կարանտինի հետ կապված սահմանափակումների պայմաններում, որպեսզի բեռնափոխադրումները չտուժեն։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր