Դեպի վեր

Պետք է վերանայվեն Իրանի հետ հարաբերությունները, թարմացվեն դրանք․ Ահարոն Վարդանյանը՝ Իրանի նորընտիր նախագահի արտաքին քաղաքականության մասին

shamshyan.com06/24/2021, 5:30

Պետք է վերանայվեն Իրանի հետ հարաբերությունները, թարմացվեն դրանք․ Ահարոն Վարդանյանը՝ Իրանի նորընտիր նախագահի արտաքին քաղաքականության մասին

Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանի նախագահի ինստիտուտը արտաքին քաղաքականության հարցերում այնքան էլ որոշում կայացողներից չէ, բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ մի կողմ է քաշված արտաքին քաղաքականությունից, ի վերջո այն իրականացվում է նախագահի վերահսկողոթյան տակ գտնվող արտաքին գործերի նախարարի կողմից։



Tert.am-ի հետ զրույցը նա այսպիսի դիտարկումներով սկսեց՝ անդրադառնալով վերջերս Իրանում կայացած ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի հնարավոր արտաքին քաղաքականությանը։ Նա պարզաբանեց՝ Իրանում արտաքին քաղաքականությունը մշակվում է հոգևոր առաջնորդի գրասենյակում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, Ազգային անվտանգության բարձր խորհուրդում և այն տրամադրվում է նախագահի ինստիտուտին որպես ի կատարում և ի գիտություն։



«Իրանի արտաքին քաղաքականությունն այս շրջանում չի փոխվելու՝ Ռեիսիի գալով, պարզապես հնարավոր է այն որոշակի կոսմետիկ սրբագրումների ենթարկվի։ Մենք կարող ենք նաև ակնկալել, որ մեզ հարաբերությունները լավ կլինեն, քանի որ ավանդականորեն, երբ պահպանողականներն են իշխանության լինում, ապա Հայաստանի հետ հարաբերությունները նոր թափով են զարգացել, ավելի խորն են եղել, քան բարեփոխիչների իշխանության ժամանակ»,- ասաց նա։



Նա սակայն նկատեց, որ փոխվել է տարածաշրջանային ստատուս քվոն, և դրա հետ մեկտեղ փոխվել է նաև տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի վերաբերմունքը։ «Սպասելիքներն էլ կարող են փոխվել։ Ամեն ինչ կախված է նաև մեզնից․ համապատասխան արձագանք մեր կողմից չլինելու դեպքում, արդյունքներ չեն լինի»,- ասաց նա։



Անդրադառնալով նրան, որ նորընտիր նախագահի հետ համագործակցության մեծ հույսեր են առաջացրել ադրբեջանցիների շրջանում, իրանագետը նշեց, որ մենք պետք է հետևենք նրանց քայլերին, բայց կապկենք դրանք, ձևավորենք Իրանի հետ հարաբերությունների և համագործակցության մեր օրակարգը։ «Մենք պետք է ուսունասիրենք Ադրբեջանի Հանրապետության քայլերը, բայց չպետք է ընդօրինակենք դրանք, դրանք չպետք է խանգարեն մեզ»,- ասաց նա։



Այս համատեքստում նա նկատեց, որ իսկապես Իրանը պատրաստ է համապարփակ համագործակցության Ադրբեջանի հետ, անգամ հայտարարում է, որ պատրաստակամ է զբաղվել Ադրբեջանի օկուպացված տարածքներով, ամրապնդել իր ներկայությունն այդ տարածքներում։



«Դրանով Իրանը ցանկանում է բարձրացնել իր դերն այդտեղ՝ դրանով չեզոքացնելով Թուրքիայի և Իսրայելի ներկայությունն ու այստեղ նրանց ազդեցության աճը։ Իրանը, իր ակտիվությամբ, փորձում է բալանսավորել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»,- ասաց նա։



Ահարոն Վարդանյանի նկատառմամբ՝ իր դերի բարձրացումն Իրանը ցանկանում է տեսնել նաև Հայաստանում, և այդ մասին նշել է նաև արտաքին գործերի նախարա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր