Դեպի վեր

Անհոգ հարբեցողը․ ի՞նչ խմիչքների հեղինակ է Էռնեստ Հեմինգուեյը

newmag.am06/16/2018, 6:06

Անհոգ հարբեցողը․ ի՞նչ խմիչքների հեղինակ է Էռնեստ Հեմինգուեյը

Մատռվակի ոսկե կանոններից մեկն ասում է. «Պետք է ինքդ էլ երեկոյի ընթացքում խմես բավականաչափ, որպեսզի լեզու գտնես գինովցած հյուրերիդ հետ, բայց՝ ոչ այնքան, որ հարբես»։ Ամեն երեկո տասնյակ կոկտեյլներ խառնելուց և յուրաքանչյուրը փորձելուց հետո հաճախ մտքերը սկսում են լողալ անորոշության մեջ, դժվար են լինում կենտրոնանալն ու հիշելը դասականների հստակ բաղադրատոմսերը։ Այդ ժամանակ այցի է գալիս ստեղծարարը. սկսում ես մոգոնել նոր կոկտեյլներ, դրանք վերագրել հայտնիներին ու մտացածին մանրամասներով համեմել պատմություններն այն մասին, թե ինչպես են դրանք ստեղծվել։

Ամեն անգամ, երբ ինքնամոռաց սկսում եմ նկարագրել, թե հերթական անհայտ միքսն ինչպես է ծնվել գինարբուքին հաջորդած առավոտյան խումհարի սուր պահին՝ որպես մի փոքր արթնանալու միջոց, միևնույն ժամանակ չկոտրելով խրախճանքի թողած տրամադրությունը, մտքիս գալիս է Հեմինգուեյը։ Հաշվի առնելով գրողի հեղինակությունը, հենց նրան է առավել հաճախ վերագրվում այս կամ այն ալկոհոլային պատմությունը։ Այդ պահերին պատկերացնում եմ, թե ինչպես է նա կանգնել դռան մոտ, կոճակն արձակած վերնաշապիկով ու գլուխը տմբտմբացնելով, տարակուսանքով մտածում է, թե ինչ են բոլորն ուզում իր հոգնած հոգուց ու ինչու վերջապես չեն անցնում ուրիշների կենսագրությանն ու նրանց մասին պատմություններ հորինելուն։

Հեմինգուեյին է վերագրվում մի քանի կոկտեյլների ստեղծումը: Օրինակ՝ «Արնոտ Մերին»։ Ըստ լեգենդի, Կուբայում ապրելու տարիներին գրողի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարներից հետո բժիշկները նրան արգելել են խմել: Եվ նրա կինը՝ Մերին, ուշի-ուշով հետևում էր, որ Էռնեստը չհաջողացնի թաքուն մի բան կոնծել։ Այնուամենայնիվ, բարեհոգի մատռվակն օգնության է գալիս հեղինակին, որն իր գիտակից կյանքի մեծ մասն անցկացրել էր բաժակը ձեռքին, ու մատուցում է լոլիկի կծու հյութով համեմված օղու պնակը։

«Պապա դոբլե»

սպիտակ ռոմ, թուրինջի հյութ,

«Մարասչինո» լիկյոր, լայմի հյութ

Բաղադրիչների ուժեղ հոտի շնորհիվ՝ ալկոհոլի հոտը չէր զգացվում, ու հեղինակը կարողանում էր խմել, որքան ուզում էր չվախենալով բացահայտվելուց։

Մեկ այլ լեգենդ պատմում է, որ Հեմինգուեյը հեղինակել է «Մոխիտոն»: Որպես ապացույց, բերվում է Հավանայի բարերից մեկում ենթադրաբար հեղինակի ձեռքով գրված սիրո խոստովանությունը կոկտեյլին։ Այսուամենայնիվ, Հեմինգուեյի կենսագիրները պնդում են, որ խմիչքների ընտրության հարցում նա հակված էր դեպի ոչ քաղցր կոկտեյլները, օրինակ՝ ծայրահեղ չոր մարտինիները: Հետևաբար, քաղցրավուն «Մոխիտոն» հաստատ չէր լինի նրա սիրելին։

Էռնեստը մանկուց չէր սիրում իր անունը, քանի որ այն առաջին հերթին ասոցացնում էր Օսկար Ուայլդի The Importance of Being Earnest-ի գլխավոր հերոսի հետ, որը «հիմարության հասնող միամիտ էր»։ Ուսուցիչները նրան խորհուրդ էին տալիս նույնիսկ չփորձել գրել, քանի որ գրական տաղանդ չուներ։ Ամերիկյան հանրակրթական ուսումնական համակարգի լուսավոր ուղեղների՝ անտաղանդ հռչակած երիտասարդը տարիներ անց հասավ գրական մի մակարդակի, որ իր երբեմնի դասատուները գուցե համարեին ցնորք, բայց դե արդեն ով էր հիշում նրանց անունները։

Հեմինգուեյն իր գործերում իրերը ցույց էր տալիս դրանք չնկարագրելով։ Նա գրում էր այնպես, որ ընթերցողի ուղեղում անխուսափելիորեն ծագում էին առարկայական պատկերներ, դրանք ստիպում էին զգալ հոտերն ու տեսնել գույները։ «Ես փորձում էի գրել, այնուհետև հասկանում էի, թե ինչքան բարդ է դա: Պետք է հասկանաս, թե ինչ ես զգում, ոչ թե՝ ինչ պիտի՛ որ զգաս: Նաև պիտի կարողանաս թղթին փոխանցել այն, թե ինչ է կատարվել հենց այդ պահին, ինչն է ծնել նկարագրվող ապրումները, և ինչպես է ստեղծվել այն ամենը, ինչը ես հիմա փորձում եմ գրի առնել ու որը սկսվել է պարզագույն մանրուքներից»։

Չնայած անհոգ հարբեցողի կերպարին՝ Հեմինգուեյը գրելիս երբեք չէր խմում։ Ավելին, նա հաճախ այդ պատճառով քննադատում էր Ֆոլկներին ու ասում, որ նրան կարդալիս կարող է ստույգ ասել, թե որ տողի վրա է Ուիլյամը խմել իր առաջին մարտինին։ Առհասարակ նա շատ պատասխանատու հարբեցող էր, ու ալկոհոլի քարոզչությանը զուգահեռ իր գործերում պրակտիկ խորհուրդներ էր տալիս գինարբուքի պատրաստվողներին։ Օրինակ՝ նա գտնում էր, որ չի կարելի խմել և էմոցիայի պոռթկումներով ծանրաբեռնել շրջապատի մարդկանց: «Պետք չէ խմիչքը խառնել զգացմունքների հետ, որովհետև դա փչացնում է գինու համը»։ Մեկ ուրիշ դեպքում նա ասում է, որ լավ խմող մարդը նաև պիտի լավ ուտի՝ հատկապես պիցցա, պաստա կամ էլ pretzel ձողիկներ, քանի որ «դրանք լավացնում են գարեջրի համը»։ Հեմինգուեյը գնահատում էր խմիչքն ու այն համարում էր մշակույթի անբաժանելի մաս. իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում նա փորձում էր խմել այն, ինչն ընդունված էր այդ երկրում։ Նույնիսկ եթե խմիչքն իրեն դուր չէր գալիս, մեկ է՝ դա պիտի աներ։ Օրինակ՝ իր երրորդ կնոջ հետ մեղրամիսն անց-կացնում էր Չինաստանում և օր ու գիշեր զբաղված էր նրանով, որ խմում էր բրնձի օղի: Ոչ թե սիրել էր այն, այլ պարզապես հարգանքի տուրք էր մատուցում։

Հեմինգուեյը համարվում է, այսպես կոչված, «կորուսյալ սերնդի» ներկայացուցիչ. այս նկարագրությունը կիրառության մեջ է դրել փարիզաբնակ արվեստագետների պահապան հրեշտակ ու Հեմինգուեյի մենթոր Գերտրուդ Սթայնը՝ նկատի ունենալով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեծացած սերնդին։ Սթայնի խոսքով՝ նա այս արտահայտությունը լսել է ավտոմեխանիկից, որը, տեսնելով, թե ինչպես երիտասարդ աշակերտը չի կարողանում գլուխ հանել մեքենայի անսարքությունից, ասել է՝ «այո,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր