Դեպի վեր

Ն. Փաշինյան. «ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում»

hetq.am10/11/2018, 8:00

Ն. Փաշինյան. «ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում»


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացումը վերապահված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ելույթ ունեցավ ֆրանսերեն։ Վարչապետը հնչեցրեց գագաթնաժողովի կոչը՝ «Ապրել միասին», որն առաջարկել է Հայաստանը եւ ասաց, որ այն կարեւոր է այսօր՝ պոպուլիզմի եւ ծայրահեղականության աճի համատեքստում։

«Ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դրսեւորումների մեջ մենք ունենք բարոյական պարտավորություն դրանց հակադրելու «Ապրել միասին»-ը, դրա արժեքներն ու սկզբունքները եւ համախմբվել դրանք կյանքի կոչելու համար։ Պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել կայուն մարդկային զարգացման ձգտումը կյանքի կոչելու համար։ Այսպիսին է մեր առաջարկած կոչը, որը հզոր ուղերձ է՝ ժառանգված Ֆրանկոֆոնիայի հայրերի կողմից։

Երեւանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի մեզ սպառնացող մի շարք մարտահրավերների, ինչպիսիք են խաղաղությունը, ժողովրդավարության եւ կայունության հարցերը, ահաբեկչության եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, միգրացիայի հիմնախնդիրը, որոնք մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Վստահ ենք, որ համամարդկային այս մարտահրավերների լուծումները պետք է գտնվեն բազմակողմանի հարթակում, քանի որ միասնական եւ համաձայնեցված միջազգային համագործակցության շնորհիվ կարելի է հաջողություն գրանցել նշված ոլորտներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտները, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան հսկայական ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները։ Սա պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային ձեւաչափերը՝ հայտնելով մեր հանձնանռությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր