Դեպի վեր

«Չէի կարողանա լռել ինձ տանջող խնդրի մասին». «Շիրազի Վարդը» սերիալում Ռոզիի դերակատար

bravo.am03/26/2020, 12:48

«Չէի կարողանա լռել ինձ տանջող խնդրի մասին». «Շիրազի Վարդը» սերիալում Ռոզիի դերակատար

Էլեն Սարգսյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» եւ «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից, BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում պատմել էր իր առաջին քայլերի, անհանգստությունների եւ անսպասելի հաջողության մասին: Այս անգամ մասնագիտությամբ ռեժիսոր Էլենի հետ խոսել ենք «Շիրազի Վարդը» սերիալի մասին, որում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն:

«Շատ պատահական եմ սկսել նկարահանվել սերիալներում: Ուժերս փորձելու համար մասնակցել եմ քասթինգների եւ դերեր ստացել: Ինձ շատ դուր եկավ այս աշխատանքը, սկսեցի հետաքրքրվել, սովորել»,-ասել է նա եւ հավելել, որ «Շիրազի Վարդը» սերիալում նույնպես հայտնվել է քասթինգի միջոցով.«Խոսեցի Ելենա Արշակյանի եւ նախագծի ռեժիսոր Քաջայր Հակոբյանի հետ, փորձեցինք պարսկերեն տեքստեր, եւ ես իմացա, որ պետք է ոչ միայն պարսկերեն խոսեմ, այլեւ գլխաշոր կրեմ: Շատ ուրախացա. հետաքրքիր կլիներ խաղալ կերպար, որն այլ մշակույթից է, հատկապես, որ ինձ շատ հետաքրքիր է իրանական մշակույթը: Շատ էի ուզում ընտրվել այդ դերի համար, եւ որոշ ժամանակ անց հաստատեցին իմ մասնակցությունը նախագծում»:



6


Խոսելով կերպարի եւ այն դժվարությունների մասին, որոնք փորձում է հաղթահարել, Էլենը նշել է.«Դժվարություններից կառանձնացնեմ պարսկերեն խոսելը: Այժմ բավական բառեր, արտահայտություններ հասկանում եմ: Չգիտեմ՝ որքանով ենք նման, բայց յուրաքանչյուր դեր խաղալիս ինչ-որ բաներ մեզնից ավելացնում ենք կերպարին: Ինձ թվում է՝ իմ խաղացածներից չկա մի կերպար, որն ընդհանրապես ինձ նման չէ: Նշեմ, որ ես Ռոզիի նման զուսպ չեմ. դժվար թե կարողանայի լռել մի բանի մասին, ինչն ինձ տանջում է այդքան երկար»:



Նա այժմ սովորում է Սլավոնական համալսարանի Անձի հոգեբանություն բաժնի վերջին կուրսում.«Դերասանական կրթություն չունեմ, բայց վարպետության անհատական դասընթացների եմ գնում, ինչը շատ կարեւոր է: Նաեւ փորձում եմ սովորել այն դերասաններից, որոնց հետ աշխատում կամ աշխատել եմ: Իմ բախտը բերել է. տարբեր նախագծե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր