Դեպի վեր

Թրամփ․ «Թուրքիան չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը»

azatutyun.am08/18/2018, 2:30

Թրամփ․ «Թուրքիան չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը»

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան սպառում են միմյանց դեմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ էլ ավելի խորացնելով դիվանագիտական ճգնաժամը երկու դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև:

«Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է», - երեկ կառավարության նիստում հրապարակավ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ «սարսափելի ու անարդար» որակելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուքրիայի իշխանությունների որոշումը: - «Նրանք կալանքի տակ են վերցրել հիանալի մի քրիստոնյայի, մի անմեղ մարդու․․․ Սա սարսափելի բան է, և ես կուզեի իմանալ՝այս հարցի առնչությամբ ինչ պատժամիջոցներ եք դուք կիրառում», - հետաքրքրվել է Սպիտակ տան ղեկավարը ֆինանսների նախարարից:

«Ինչպես գիտեք, մենք արդեն, ձեզ հետ համատեղ քննարկումների արդյունքում, պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի կառավարության մի քանի ներկայացուցիչների հանդեպ, և ունենք հավելյալ քայլեր, որ կարող ենք կիրառել, եթե նրանք արագորեն ազատ չարձակեն Բրանսոնին», - արձագանքել է նախարար Սթիվեն Մնուչինը:

Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը

50 ամյա պաստորը ազատազրկվել է երկու տարի առաջ՝ Էրդողանի վարչակազմի դեմ իրականացված հեղաշրջման փորձից հետո: Անկարան նրան մեղադրում է լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու համար, և եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, հոգևորականը կարող է 35 տարվա ազատազրկման դատապարտվել:

«Դա խայտառակություն է», - շաբաթներ առաջ պնդել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ էլ, թուրք գործընկերներին կառավարության նիստում քննադատելուց հետո, նա Անկարային ուղղված հերթական զգուշացումն է հրապարակել Թվիթերի իր էջում: - «Թուրքիան տարիներ շարունակ չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը: Մենք չենք պատրաստվում անմեղ մարդու ազատ արձակման դիմաց ինչ-որ զիջումների գնալ, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - զգուշացրել էր Միացյալ Նահանգների նախագահը:

Չնայած Վաշինգտոնի այս զգուշացումներին՝ թուրքական դատարանն այսօր հերթական՝ երրորդ անգամ է մերժել պաստորին կալանքից ազատելու միջնորդությունը, առևտրի նախարար Ռուհսար Փեկչանն էլ հայտարարել է՝ Ամերիկայի հետ հարաբերություններում կառաջնորդվեն «ակն ընդ ական» սկզբունքով: - «Մենք արդեն իսկ պատասխանել ենք նրանց պատժամիջոցներին, և եթե լինեն նոր սահմանափակումներ, մենք էլ նոր՝ համարժեք քայլեր կձեռնարկենք», - ասել է թուրք պաշտոնյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր