Դեպի վեր

Երեւանի պատմամշակութային հուշարձանները կորցնում են իրենց արժեքը

hetq.am07/17/2018, 12:18

Երեւանի պատմամշակութային հուշարձանները կորցնում են իրենց արժեքը

Երեւանի պատմամշակութային հուշարձանները կորցնում են իրենց արժեքը
Գագիկ Աղբալյան

Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձանների պահպանություն, Երեւանի կտրվածքով սովորաբար նկատի ենք ունենում Հին Երեւանի առանձին հուշարձան-տների քանդումը։ Իսկ այն հուշարձանները, որոնք նաեւ բնակելի շենքեր են, այնպես են աղավաղվել, որ կորցրել են իրենց նշանակությունը։

Աբովյան փողոցում մի քանի հուշարձան շենքեր կան, որոնց արտաքին տեսքն այլեւս ոչինչ չի հուշում տվյալ կառույցի առանձնահատկության մասին: Այս կառույցները տարիներով ենթարկվել են առանձին մարդկանց կամայական որոշումներին, նեղ պատկերացումների:

Օրինակ, Աբովյան փողոցի 31 շենքը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյանը) «խեղդված» է բուտիկների մեջ։ Յուրաքանչյուր խանութի սեփականատեր իր ճաշակով աստիճաններ է կառուցել, ձեւավորել արտաքին տեսքը, ճակատային մասը ողողել տարբեր գույնի ցուցանակներով։

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի Հոդված 38-ի համաձայն՝ հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:

78 տարի առաջ կառուցված Աբովյան 32 շենքը, համաձայն կառավարության 2004 թ. N 1616-Ն որոշման, ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Պրոֆեսորների տունը (ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան), այսպես են անվանում Աբովյան 32 հասցեի շենքը, նույնպես աղճատված է։ Այստեղ անգամ կցակառույցներ են ավելացել։ Իսկ փողոցի կողմում իրար են հաջորդում «Զիզի» խանութն ու «Տոտո» բուքմեյքերական ընկերությունը։ Շենքի առաջին հարկը մի քիչ նման է Ֆիրդուսու հայտնի շուկայի հարակից տարածքին։ Հուշաձանը կորել է առեւտրային հարաբերությունների մեջ։

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան այցելողները (հասցեն՝ Նալբանդյան 21) կարող են մտածել, թե կոմպոզիտորը կապ ունի մանիկյուր-պեդիկյուրի ծառայությունների հետ։ Կոմպոզիտորի հուշատախտակի ուղիղ գլխավերեւում գովազդի լուսային վահանակ է՝ հետեւյալ գրառումներով․ haircut, cosmetology, manicure, pedicure եւ այլն։

Վահանակը պատկանում է նույն շենքում գործող գեղեցկության սրահին։ Թանգարանի աշխատակազմից «Հետքին» հայտնեցին, որ այս անճաշակությունը վերացնելու համար իրենք քանի տարի է՝ ոչինչ չեն կարողանում անել։

Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը պարզաբանեց, որ նախարարությունը գրությամբ դիմել է քաղաքապետարան՝ առաջարկելով վերանայել թանգարանի շենքի վրա այս արտաքին գովազդի թույլտվությունը, պարտադրել տնտեսվարողին՝ փոխել վահանակը։ Քաղաքապետարանը հավուր պատշաճի չի արձագանքել։

«Մենք դեմ չենք, որ գովազդ լինի։ Բայց չափորոշիչները պետք է պահպանվեն։ Գովազդը չպետք է խաթարի շենքի ճարտարապետական տեսքը։ Քաղաքապետարանից ասացին, որ կվերանայեն, բայց, ինչպես տեսնում եք, խնդիրը շարունակում է մնալ։ Քաղաքապետարանն այս վահանակը մեզ հետ չի համաձայնեցրել։ Պատվիրակողը մեղավոր չէ։ նա տեղադրել է իր պատկեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր