Դեպի վեր

Վաչե Շարաֆյան․ Մարդկության պատմությունը ունեցել է նման ժամանակներ, և մարդիկ հաղթահարել են դա

azatutyun.am05/30/2020, 3:00

Վաչե Շարաֆյան․ Մարդկության պատմությունը ունեցել է նման ժամանակներ, և մարդիկ հաղթահարել են դա

Մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից Վաչե Շարաֆյանի բազմաժանր ստեղծագործությունները հնչել և հնչում են թե' Հայաստանում, թե' նաև աշխարհի լավագույն բեմերում՝ անվանի մենակատարների և նվագախմբերի կատարմամբ:

Նա ավելի քան 80 սիմֆոնիկ, կամերային, վոկալ-անսամբլային, նաև երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է: Գրել է նաև «Աբգար արքա» օպերան և «Երկրորդ լուսին» բալետը:

Եվ մինչ աշխարհում կսկսեր մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, այս տարվա մարտի 4-ին Վաշինգտոնում մայր տաճարում տեղի ունեցավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում հնչեցին Վաչե Շարաֆյանի «Հայկական ոդիսական» մեծածավալ սյուիտը և Թավջութակի 2-րդ կոնցերտը:

Կոմպոզիտորն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ ինքնամեկուսացման այս ամիսների ընթացքում, բնականաբար, շարունակել է ստեղծագործել՝ աշխատելով երկու ուշագրավ նախագծերի վրա. – «Մարտի 4-ի համերգից հետո` մարտի 7-ին տեղի ունեցավ մի համերգ Աստվածաշնչի թանգարանում: Արդեն հեղինակային համերգ էր, որտեղ ես էի նվագում, և ինձ հետ հայազգի ջութակահարուհի Ամերիկայից»:

Նա ասաց, որ դրանք վերջին համերգներից էին Միացյալ Նահանգներում համաճարակով պայմանավորված համերգների արգելքից առաջ: Չեղարկվել է նրա համերգը Գերմանիայում, ձայնագրությունը Ֆրանսիայում. – «Հիմա աշխատում եմ ինքնամեկուսացման մեջ, միանգամից մի քանի նախագիծ եմ անում: Նաև օնլայն Ամերիկայի հետ կա համագործակցություն: Աշխատանքը շարունակվում է»:

Հարցին, թե ինչպես է տանում ինքնամեկուսացումը, Շարաֆյանն արձագանքեց. – «Ես միշտ էլ էսպես նստած աշխատում եմ: Դա իմ գործն է, իմ առաքելությունն է, իմ կյանքի ձևն է: Ուղղակի միշտ արդեն նախապես գիտես, թե ինչի համար ես անում, կային նախա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր