Դեպի վեր

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, եւս մեկ գաղտնի շտաբ է եղել

armtimes.com06/26/2019, 4:06

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, եւս մեկ գաղտնի շտաբ է եղել

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, եւս մեկ գաղտնի շտաբ էլ եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Հիշեցնենք, որ ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բ26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված են եղել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Աղվան Հովսեփյանը, Արմեն Գեւորգյանը, Գրիշա Սարկիսյանը, Գորիկ Հակոբյանը, Տիգրան Թորոսյանը, Վարդան Օսկանյանը:

Դատախազությունում գործող գաղտնի շտաբի մասին Վերաքննիչ դատարանում օրերս հայտարարել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Տիկին Սաֆարյան, ասացիք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում շտաբ է գործել, սա այն շտաբն է, որի մասին ավելի վաղ խոսել էր Փաստահավաք խումբը եւ որը տեղակայված է եղել Բաղրամյան 26-ո՞ւմ:

- Սա մեկ այլ շտաբ է եղել. հանրապետության դատախազությունը պետք է կոորդինացներ Հատուկ քննչական ծառայության որոշակի աշխատանք եւ քննության ուղղությունը կանխոշորեր: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դատապարտումը, այսպես ասած՝ քաղաքական ընդդիմադիրների ջախջախման գործընթացը քրեական ոլորտում պետք է իրականացվեր նախապես պլանավորված այդ սցենարով, դա բացատրվում է նրանով, որ իրենք առաջնահերթություն տվեցին այս հանգամանքներին եւ երկրորդ պլան մղեցին սպանությունների բացահայտումը: Երբ Անդրանիկ Միրզոյանը հարցաքննվել է, նաեւ ընդունել է այդ հանգամանքը, որ այս աշխատանքները կոորդինացվել են, բայց դա կոորիդնացում չի եղել, հենց ուղիղ էլ հարցադրում է եղել, որ շտաբի նման ինչ-որ բան է կազմված եղել է եւ դա ղեկավարել է Հակոբ Ղարախանյանը:

- Հակոբ Ղարախանյանը դատախազությա՞ն, թե՞ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակից է եղել:

- Որքան հիշում եմ՝ ինքն այդ ժամանակ ՀՔԾ աշխատակից է եղել:

- Այս շտաբի գոյության մասին նախաքննական մարմինը նո՞ր է իմացել, որովհետեւ նախկինում դրա գոյության մասին տեղեկություն չի եղել:

- Կարծում եմ, այն ժամանակ որեւէ մեկը այդ մասին չի բարձրաձայնել, լուռումունջ արել են՝ առանց դրա անունը շտաբ ներկայացնելու: Մենք տեսել ենք, որ ինչ-որ գործընթացներ են գնում, բայց մենք չենք մտածել, որ այդպես կազմակերպված է ընթանում: Հետո ներկա Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է պարզել, որ դատախազությունում շտաբ է ստեղծվել:

- Գործում կա՞ն տեղեկություններ, թե այդ շտաբը ո՞ւմ հրամանով է ստեղծվել եւ ի վերջո ովքեր են եղել անդամները:

- Կարծում եմ՝ անջատված մասով քննության ընթացքում անդրադարձ կլինի այդ հարցերին: Մարդիկ կան, որոնք հարցաքննվել են: Այնպես չէ, որ Աղվան Հովսեփյանի մեծագույն դերը չի երեւում. ընդգծված գնում է՝ Միրզոյան Անդրանիկ (ՀՔԾ նախկին պետ,-հեղ.), Հանրապետության նախկին դատախազ, Աղվան Հովսեփյան, Վահագն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր