Ութսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, ում անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք ամերիկյան կինեմատոգրաֆի հսկա Մելվին Վան Փիբլզի մահվան մասին, ով նախորդ գիշեր մահացել է տանը՝ընտանիքի շրջապատում»,- ասված է «Ինստագրամ»-ում տեղադրված հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ Վան Փիբլզը խորը հետք է թող...