Դեպի վեր

Արտակարգ դեպք Երևանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա «կլիենտին». բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են «բախտագուշակին»

shamshyan.com11/8/2019, 3:24

Արտակարգ դեպք Երևանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա «կլիենտին». բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են «բախտագուշակին»

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կողմնային շրջանի և աջ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր՝ կույր աղու, բարակ աղու միջընդերքի և աջ երիկամի վնասումով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։


Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ վիրավորը ծայրահեղ վիճակից դուրս է եկել, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Անահիտ Մաթևոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5478
EUR525530.5
RUR7.47.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր