Դեպի վեր

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է. լավ ազատվեցինք. Սասունյան

slaq.am06/12/2019, 10:00

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է. լավ ազատվեցինք. Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք» վերնագրով հոդված է հրապարակել, որում ասվում է․

«Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈւԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ Այս ինստիտուտի փակման հանգամանքներին է անդրադարձել

Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․

1) Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար, որը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Միացյալ Նահանգներում հանրային կապերի (PR) և լոբբիստական ընկերությունների վարձման համար։ Երեք միլիոն դոլարի կամ մնացորդի վերադարձը Թուրքիային չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական դրության վրա։ Տնտեսական անկումից ուշքի գալու համար Թուրքիային անհրաժեշտ է մի քանի հարյուր միլիարդ դոլար։

2) Չնայած իր հաջողությունների մասին ինստիտուտի ղեկավարության պարծենկոտ մամուլի հաղորդագրությանը՝ Թուրքիայի կառավարության կողմից դրամական միջոցների դադարեցումը նշանակում է, որ ինստիտուտը չի կարողացել հասնել իր քարոզչական նպատակներին։ Թուրքական կառավարությունը դադարեցրել է ԹՈւԻ -ի ֆինասավորումը 2015-ին։ Բարդացնելով խնդիրը, ինստիտուտի ղեկավարներն իրենց մամուլի հաղորդագրության մեջ խոստովանել են, որ նրանց չի հաջողվել արտաքին աղբյուրներից բավարար միջոցներ ստանալ ինստիտուտի գործունեությունը շարունակելու համար։ Վերջին տարիներին ԹՈւԻ -ն մասնակի ֆինանսական աջակցություն է ստացել Ջորջթաունի համալսարանից, Koç հոլդինգից, FIBA հոլդինգից և Մուխտար Քենթից («Կոկա-Կոլա» ընկերության խորհրդի նախկին նախագահ) ու նրա տիկնոջից և այլ անհատ նվիրատուներից։

ԹՈւԻ -ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 1983 թ․ իր դրամաշնորհները նպաստել են Թուրքիայի և թուրքերենի ուսումնասիրությանը «ԱՄՆ 45 նահանգներում և Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 130 դրամաշնորհային ատենախոսություններ վերածվել են 70-ից ավել պրոֆեսորական պաշտոնների բարձրագույն կրթության ամերիկյան հաստատություններում, իսկ լեզվական և հետազոտական պարգևներն օգնել են առնվազն 235 հոգու, որոնք զբաղեցրել են դասախոսական և հետազոտական պաշտոններ Միացյալ Նահանգներում և այլուր։ Վերջին հինգ տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականների տրված պարգևները լրացուցիչ օգուտ կբերեն ապագայում։ Գրեթե 80 ամերիկյան հաստատություններում ստեղծվել են Թուրքիայի վերաբերյալ գրադարանային և հետազոտական հավաքածուներ, կամ բավականաչափ ավելացվել են առկա ռեսուրսները ԹՈւԻ -ի ֆինանսավորման շնորհիվ, իսկ 19 ամերիկյան համալսարաններ ստացել են մեկնարկային գումարներ՝ Թուրքիային վերաբերյալ դասավանդման նոր պաշտոնների հաստատմանն աջակցելու համար»։

Վերջին տարիներին ԹՈւԻ -ն տեղակայված էր Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա. Ուոլշի արտաքին ծառայության դպրոցի տարածքում: Ինստիտուտի պատվավոր նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, որը անմիջական վերահսկողություն էր հաստատել Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված ԹՈւԻ -ի դրամաշնորհների վրա։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտնվել է մի շարք սկանդալներում, սկսած Հիթ Լոուրիից, որը ինստիտուտի հիմնադիր և գործադիր տնօրենն էր 1983-1993 թվականներին: Լոուրին կարևոր դեր է խաղացել մի ամբողջական էջ հայտարարությունների պատրաստման եւ հրատարակման գործում «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» և «Վաշինգտոն թայմս» թերթ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր