Դեպի վեր

Կլինի՞ Արցախում արտահերթ

1in.am06/26/2019, 10:36

Կլինի՞ Արցախում արտահերթ

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումն անշուշտ արտացոլում է նաև զուգահեռ քաղաքական տողատակեր, որոնք ձևավորվել և զարգանում էին դեռևս նրա կալանքի վերացման վճռին զուգահեռ, այդ թվում նաև Արցախի նախկին երկու նախագահների հայտնի երաշխավորագրային ներգրավումով:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչի վճռից բառացիորեն մի քանի ժամ առաջ ունեցած հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն բավականին բաց ազդակներ էր հղում նաև Արցախի նախագահի ընտրության գործընթացի առնչությամբ՝ հայտարարելով նաև իր թեկնածուն ունենալու մասին, թեև չբարձրաձայնելով նրա անունը: Ռոբերտ Քոչարյանը ակնառու դժգոհում էր Արցախի իրավիճակի վրա Երևանի ազդեցությունից, ինչը կարող է պարզապես դիտարկվել դժգոհություն Արցախի իշխանությունից, որ բավարար չափով չի հակազդում Երևանին: Այդպես է դա, թե ոչ՝ իհարկե մեկնաբանության տիրույթից է, և տվյալ պարագայում հարցը ոչ թե Քոչարյանի գնահատականի ճշմարտացիությունն է, այլ դրա առկայությունը, որը թույլ է տալիս անելու որոշակի եզրակացություններ:

Դրան զուգահեռ՝ մեկ այլ հատկանշական հանգամանք է և այն, որ Ռոբերտ Քոչարյանին վերստին կալանավորելու որոշմանը զուգահեռ հայտնի դարձավ նրա, այսպես ասած, առավելագույնս բաց խաղացող թիմակիցներից մեկի՝ Գառնիկ Իսագուլյանի հրաժարականի մասին՝ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից: Այդպիսով, Երևանում կայացված դատավճիռը պարունակում է դեպի Արցախ հայացք ուղղելու շարժառիթներ՝ հաշվի առնելով նաև Արցախում վերջին օրերին տեղի ունեցած մեկ այլ կադրային փոփոխություն՝ ամիսներ առաջ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացած Լևոն Մնացականյանը օրեր առաջ արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի պաշտոնից տեղափոխվեց ոստիկանապետի պաշտոնին: Դա վկայում է, որ Բակո Սահակյանը պատրաստվում է որոշակի գործընթացի՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ, դա է խնդի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր