Դեպի վեր

Իմ պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել. Տիգրան Մուկուչյանը՝ Թլիկում ինքն իրեն պարտված գյուղապետի մասին

armtimes.com12/10/2019, 10:48

Իմ պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի եղել. Տիգրան Մուկուչյանը՝ Թլիկում ինքն իրեն պարտված գյուղապետի մասին

Նախօրեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ամփոփելիս համայնքներից մեկում հետաքրքիր արդյունք գրանցվեց:

Մասնավորապես, հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը, որը նաեւ գործող համայնքապետն է՝ պարտվել է ինքն իրեն՝ 9 կողմ եւ 13 դեմ ձայնով: Նշենք, որ համայնքապետի ընտրություններում գրանցված մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել։

Թլիկում տեւական ժամանակ է չլուծված է մնում ջրի խնդիրը, որի պատճառով էլ պարբերաբար գյուղացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, ճանապարհ փակել սակայն անօգուտ: Երեկ Թլիկի պարտված համայնքապետի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ գյուղացիները նրան ձայն չեն տվել հենց ջրի հարցը չլուծելու պատճառով:

- Պարո՛ն Սալոյան, ինչպե՞ս է ստացվել, որ, լինելով միակ թեկնածուն, պարտվել եք:

- Որովհետեւ ժողովուրդը կանգնեց, ասաց՝ մեր ջրի հարցը չես լուծել: Մինչեւ այդ՝ ձայն չէին հանում, վերջին օրը եկան ասացին:

- Նախընտրական ծրագրեր ներկայացրե՞լ էիք, թե՞ միակ թեկնածուն էիք, վստահ էիք, որ հաղթելու եք:

- Ծրագրեր ունեցել եմ: Թղթերը բոլորի մոտ էին, որտեղ գրված էր՝ եկող տարվա գարնանը խմելու ջրի հարցով աշխատանքներ են իրականացվելու:

- Քանի՞ տարի է՝ համայնքը ղեկավարում եք, եւ քանի՞ ընտրող կա համայնքում:

- 4-րդ տարին է: Ընդհանուր թիվը 127 է, որից մոտ 40 հոգի Ռուսաստանում են:

- Այս իրավիճակն ինչպես է հանգուցալուծվելու, նոր ընտրություննե՞ր են սպասվում:

- Այո՛, հունվարի մեջ պետք է լինի՝ 40-օրյա ժամկետում:

- Անդամակցո՞ւմ եք որեւէ կուսակցության:

- Ես կուսակցական եմ եղել 2016-17 թվականներին՝ ստիպողական: Գնացել ասել եմ՝ հրաժարվում եմ այդ կուսակցությունից:

- ՀՀԿ-ակա՞ն եք եղել:

- Այո՛: Հեղափոխությունից հետո եմ հրաժարվել: Ես քանի անգամ էլ դիմել էի, որ ինձ հանեն էդ կուսակցությունից: Հիմա գյուղում իմ դեմ պայքարողներն էլ ՀՀԿ-ի անդամներ են:

- Ձեզ ինչպե՞ս են ստիպել, որ դառնաք կուսակցական:

- Ասել են՝ պարտադիր է, որ դառնաք կուսակցական, մենք ենք ձեր գլխի տերը:

- Ձեր 4 տարվա աշխատանքը գյուղացիներին չի՞ գոհացրել:

- Այստեղ այլ հարց է, մարդիկ ասում են՝ մեր բարեկամին պիտի չկպչես, մեր փեսային պիտի չկպչես, նա ոնց ուզի, գյուղում այդպես պիտի ապրի: Մարդիկ կան, որ անասնապահությամբ են զբաղվում, ասում են՝ պետությանը ոչ մի լումա չունենք տալու:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Համայնքներից 12-ում ընթանում էին համայնքի ղեկավարի եւ 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Այսպիսով՝ Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ Արմավիրի Ֆերիկ hամայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը: Նույն մարզի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։ Լոռու մարզի Անտառամուտ համայնքում 108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գեւորգյանը։ Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական Կարեն Խաչատրյանը: Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։ Գեղարքունիքի Զովաբեր համայնքում 3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզ Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սեւադա Մանուկյանը։ Նույն մարզի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։ Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է անկուսակցական Գեւորգ Գալստյանը։

Կոշում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։ Այստեղ «Անկախ դիտորդ»-ը մի քանի խախտումներ էր արձանագր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր