Դեպի վեր

Կրոնական համոզմունքների պատճառով չպատվաստվելուց հետո ընտանիքի անդամները վտանգավոր հիվանդությամբ են վարակվել

1in.am08/17/2018, 7:30

Կրոնական համոզմունքների պատճառով չպատվաստվելուց հետո ընտանիքի անդամները վտանգավոր հիվանդությամբ են վարակվել

Մշակույթի բոլոր ոլորտներում առկա են բազում խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ այդ բոլոր խնդիրները մի քանի տեսակի են:

«Ես ամեն օր ընդունելություններ եմ ունենում ամենատարբեր հարցերի առնչությամբ: Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած անձնական բնույթի, վերջացրած աշխատանքային անարդարության հարցերից, ինչպես նաև առկա են աշխատանքի տեղավորման հետ կապված դիմումներ: Ես փորձում եմ բոլոր դիմումներին հնարավորության կարգով ընդառաջել»,-նշում է Նազենի Ղարիբյանը: Նախարարի տեղակալը փաստում է՝ տարբեր ոլորտներում առկա են խնդիրներ տնօրեններ-գեղարվեստական ղեկավարներ փոխհարաբերություններում, ինչպես նաև շենքերի վերանորոգման, համերգացանկի հետ կապված տարատեսակ հարցեր և այլն:

Ըստ նախարարի տեղակալի՝ այս պահին առաջնահերթություն է վերամշակել ՊՈԱԿ-ների մասին օրենքը ստեղծագործական կազմակերպությունների համար: «Կարծում եմ, լավ կլինի, որ ՊՈԱԿ-ներն անցնեն կիսապետական կարգավիճակի, լինի պետական աջակցություն, բայց իրենք ավելի ինքնուրույն լինեն տարբեր հարցերում, այդ թվում՝ համագործակցության պայմանագրի կնքման և ֆինանսների բաշխման հարցերում: ՊՈԱԿ-ների դեպքում հաջորդ խնդիրը կառուցվածքային է: Ըստ ՊՈԱԿ-ի օրենքի՝ այստեղ գլխավորը տնօրենն է, տնօրենի նշանակումը կատարվում է մրցութային կարգով, իսկ տնօրենը նշանակում է գեղարվեստական ղեկավար, բայց տնօրենը վարչական պաշտոն է: Կարծում եմ, որ ստեղծագործական ՊՈԱԿ-ների դեպքում գեղարվեստական ղեկավարը պետք է տնօրենին նշանակի և ոչ թե հակառակը»,-ընդգծում է Նազենի Ղարիբյանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը փաստում է՝ այս պահին մշակույթի ոլորտում ամենաակտիվ քայլերը կատարվում են կինոյի ոլորտում: 2018 թվականի համար վերագործարկվել է թարմացված, բայց ժամանակավոր կանոնակարգ՝ կինոնկար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր