Դեպի վեր

ՊԳԿ. Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվար ամսին շարունակել են նվազել

b24.am02/5/2023, 11:24

ՊԳԿ. Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվար ամսին շարունակել են նվազել

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) զեկույցի տվյալներով՝ հացահատիկային մշակաբույսերի մատակարարման ծավալների կրճատման միտումը կշարունակվի նաեւ 2022-2023 թվականներին

Պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը հունվար ամսին՝ արդեն տասներորդ ամիսն անընդմեջ, վարընթաց միտում է արձանագրում, հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի հունվար ամսվա միջին արժեքը 131,2 միավոր էր, որը 0,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվա եւ 17,9 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ամենաբարձր ցուցանիշներից։ Ինդեքսն արձանագրում է առավել լայն սպառում ունեցող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները։ Բուսական յուղերի, կաթնամթերքի եւ շաքարի ինդեքսները գլխավորում են հունվար ամսված ցածր գների հորիզոնականը, իսկ հացահատիկային ապրանքների եւ մսամթերքի ինդեքսները կայուն վարքագիծ են դրսեւորել։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի հունվար ամսվա ինդեքսը դեկտեմբերից ի վեր, ըստ էության, անփոփոխ է մնացել (ընդամենը 0,1 տոկոսի աճ) եւ նախորդ տարվա համեմատ՝ 4,8 տոկոսով բարձր է։ Հացահատիկի միջազգային գները նվազել են 2,5 տոկոսով, ինչը պայմանավորված է Ավստրալիայում եւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրության ակնկալիքների գերազանցմամբ։ Եգիպտացորենի համաշխարհային գները մի փոքր բարձրացել են Բրազիլիայից արտահանումների մեծ պահանջարկի, ինչպես նաեւ Արգենտինայում չորային պայմանների շուրջ մտահոգությունների հետեւանքով։ Այսուհանդերձ, բրնձի միջազգային գները դեկտեմբերից ի վեր 6,2 տոկոսի ցատկ են կատարել, որի պատճառը վերջինիս սղությունն է, արտահանող ասիական որոշ երկրներում մեծ պահանջարկը եւ արտարժույթի փոխարժեքի տարուբերումները։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը հունվար ամսին 2,9 տոկոսի անկում է արձանագրել։ Արտահանման համաշխարհային պահանջարկի նվազման պայմաններում անկում է նկատվել արմավայուղի եւ սոյայի յուղի գներում, մինչդեռ արեւածաղկի եւ կանոլայի յուղերի գներն իջել են դրանց արտահանման հնարավորությունների մեծացման շնորհիվ։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի միջին արժեքը 1,4 տոկոսով ցածր էր դեկտեմբերի ցուցանիշից, իսկ կարագի եւ կաթի փոշու գների նվազումը բացատրվում է այդ ապրանքների առաջատար արտահանողների պահանջարկի նվազմամբ եւ Նոր Զելանդիայից մատակարարման ծավալների ավելացմամբ։ Պանրի համաշխարհային գները փոքր-ինչ աճել են, որը կապված է ամանորյա տոներից հետո Արեւմտյան Եվրոպայում սննդամթերքի ծառայությունների եւ մանրածախ վաճառքի վերականգնմամբ, ինչպես նաև արժույթի տեղաշարժով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսն աննշան տեղաշարժվել է հունվարին (դեկտեմբերի համեմատ 0,1 տոկոսի նվազում), քանի որ արտահանման հնարավորությունների ընդլայնումն ազդել է թռչնամսի, խոզի և տավարի մսի գների վրա, մինչդեռ ոչխարի մսի արտահանման գներն աճել են՝ ի պատասխան ներմուծման պահանջարկի մեծացման:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ 1,1 տոկոսի նվազում է արձանագրել։ Թաիլանդում առատ բերքի ծավալները եւ Բրազիլիայի բարենպաստ եղանակային պայմանները դրականորեն ազդեցին գների վրա, չնայած այն մտահոգություններին, որոնք կապված էին Հնդկաստանում ցածր բերքատվության, Բրազիլիայում բենզինի ավելի բարձր գների հետ՝ այդպիսով հիմնավորելով էթանոլի պահանջարկը, եւ վերջապես բրազիլական ռեալի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորման հետ։

Տվյալներին եւ մանրամասներին ծանոթանալու համար անցնել այս հղումով.

Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման նվազում 2022-2023 թվականներին

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի մասին ամփոփագրում ՊԳԿ-ն բարձրացրել է հացահատիկային մշակաբույսերի 2022 թվականի համաշխարհային արտադրության կանխատեսումները, բայց դրանց մատակարարման ծավալները 2022-2023 թվականների կանխատեսումներով պետք է շարունակեն նվազել։

Հացահատիկային ապրանքների գլոբալ սպառումը կանխատեսվում է 2 765 միլիոն տոննա կամ 2021 թվականի մակարդակից 1,7 տոկոսով ցածր։ Վերանայման արդյունքում Ավստրալիայի եւ Ռուսաստանի Դաշնության կանխատեսված ցուցանիշների ավելացումն այժմ մատնանշում է 2022 թ. ցորենի ռեկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր