Դեպի վեր

Հայ-Ռուսական համալսարանում բացվել է Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com09/23/2021, 6:00

Հայ-Ռուսական համալսարանում բացվել է Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը և կենտրոնի ներկայացուցիչներ:



«Այս լաբորատորիան մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է. ոչ առաջինը և հուսով եմ` ոչ վերջինը: Կարծում եմ, որ հենց նման գործունեության և համագործակցության մեջ է մեր գիտության և կրթության ապագան: Ուզում եմ նշել, որ ինչպես Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը, այնպես էլ մեր STEM (Science, Technology, Engineering և Mathematics) ուղղությունների գծով ինստիտուտները պատրաստ են էլ ավելի ընդլայնել իրենց կարողությունները, և մենք միշտ պատրաստ ենք և ուզում ենք, որ այս համագործակցությունը պսակվի հաջողությամբ»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:

Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակներում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։

«Նման լաբորատորիան, իհարկե, միանշանակ ողջունելի է, դա նվաճում է: Մենք բոլոր բնագավառներում պետք է շարունակենք այս մոտեցումները, որ լաբորատոր ապահովվածությունը լինի, առանց որի դժվար է պատկերացնել և որակյալ կրթական մասը, և հետազոտական մասը»,- ընդգծել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Դրամաշնորհի շրջանակներում ձեռքբերված նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։ Մշակվել և ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ Կենտրոնի հենքի վրա իրականացվել են սեմինարներ, վերապատրաստումներ և գիտաուսումնական միջոցոռումներ։

«Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակերում, որը մեկնարկել էր 2019թ.-ից և ավարտվեց այս տարի, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ և ստեղծվել էգիտատեխնիկական բազա, որը մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռել հենց համալսարանում իրականացնել գիտահետազոտական և լաբորատոր աշխատանքներ: Բացի այդ`մենք ձեռք ենք բերել երրորդ սերնդի սեքվենավորման սարքը (այն միացվում է համակարգչին և համապատասխան ծրագրի օգնությամբ մշակվում են տվյալները), որի շնորհիվ հետազոտություններ ենք կատարել կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր