Դեպի վեր

Սա պետական հանցագործություն է Հայաստանի դեմ, որի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է. Թաթուլ Հակոբյան

azatutyun.am05/13/2021, 11:36

Սա պետական հանցագործություն է Հայաստանի դեմ, որի գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է. Թաթուլ Հակոբյան

Սա պետական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և իր ռազմաքաղաքական թիմն են, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց լրագրող, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Ստորև ներկայացնում են հատված հարցազրույցից.

Թաթուլ Հակոբյան. - Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է որևիցե ձևով արգելք հանդիսանալ իրենց ախորժակին և ստեղծված իրավիճակն օգտագործում է և հնարավորինս փորձում է Հայաստան-Ադրբեջան ապագայում դեմարկացիայի ենթարկվող, դելիմիտացիայի ենթարկվող այդ սահմանի երկայնքով ստանալ նոր հողակտորներ, նոր առավելություններ, զավթել տարածքներ: Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է դրան հակադարձել որևիցե ձևով:

Ադրբեջանցիները անզեն 3,5 կմ խորացել են Սև լճի շրջանում, եկել դիրքավորվել են և հետ չեն գնում, և Հայաստանը չի կարողանում որևէ բան անել, Հայաստանը, որն ունի անվտանգության երեք մակարդակ իբր: Առաջինը մեր բանակն է, որը պետք է թույլ չտար, այնտեղ լիներ: Սա պետական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և իր ռազմաքաղաքական թիմն են: Երկրորդ մակարդակը կա, դա հայ-ռուսական համատեղ ռազմավարական համագործակցության ոգին և տառն են 97 թվականին ստորագրված, դրանից հետո նաև, որը նույնպես անտեսվում է, և երրորդ մակարդակը կա, դա բազմակողմ դիվանագիտությունն է: Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այսինքն՝ այս ամեն ինչը մի կողմ է դրվել: Էն որ գայլը ոչխարների հոտն ա մտնում ու երկուսը մի տեղից, երեքը մի տեղից վիրավորում, տանում ա, մոտավորապես Ադրբեջանը այսօր մեր նկատմամբ այդպես է վարվում: Ի՞նչ է նշանակում անհանդուրժելի է, այսինքն 3,5 կմ մտել են Հայաստանի տարածք անհանդուրժելի է:

«Ազատություն». - Ասեք՝ ի՞նչ անել. ռազմական միջամտություն, որը հղի է լայնամասշտաբ պատերազմի վտանգով, ռուսներին դիմել:

Հակոբյան. - Եթե ես ասեմ, որ պետք է պատերազմ սկսել, անմիջապես կասեն, որ դա արկածախնդրություն է, որ դրա հետևանքով ավելի շատ բան կկորցնենք, բայց եթե մենք ատամ չենք կարողանում ցույց տալ Ադրբեջանին, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իրենք Սոթքից չեն իջնի Սոթք գյուղը գրավեն: Կարող է, իհարկե, սա մի քիչ անհեթեթ հնչել, բա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր