Դեպի վեր

Վարչապետի թվաբանական մտավարժանքը նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում. ՔՈ

henaran.am02/11/2019, 2:12

Վարչապետի թվաբանական մտավարժանքը նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում. ՔՈ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկվող նախագծի մշակման հիմքում դրված է եղել դեռևս ամիսներ առաջ Վարչապետի կողմից հնչեցված երկու նպատակ։

Որպես այդպիսի փոփոխությունների առաջին նպատակ, նշվում էր տնտեսության ստվերային հատվածի կրճատումը։ Հանրությանն անհայտ են մնացել այն ուսումնասիրությունները, որոնցով նախագիծն առաջարկող ֆինանսների նախարարությունը հիմնավորել է, որ առաջարկվող փոփոխությունները կարող են գործարարի մոտ հանգեցնել աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիայի վերացման։

Թվաբանական մտավարժանքը, որ ներկայացվել է Վարչապետի կողմից, նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում։ Ուսումնասիրություններն ու հիմնավորումները ներկայացնելու բազմաթիվ խնդրանքներ մնացել են անպատասխան։ Կարելի է ենթադրել, որ այդպիսիք ուղղակի չկան կամ արժանահավատ չեն։ Փոխարենը փորձագետների հանրայնացված հաշվարկներով ապացուցվում է հակառակը։ Առաջարկվող փոփոխությունները աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիան չեն վերացնում։

Որպես երկրորդ նպատակ նշվել է ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը։ Կարելի է ենթադրել, որ Կառավարությունը ցանկանում է ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը բարձրացնել «էժան» աշխատուժ ստեղծելով։ Սակայն աշխատուժի հարկման մակարդակով (աշխատավարձից հարկեր եւ սոցիալական ապահովության վճարներ) Հայաստանը արդե՛ն աշխարհում առաջատար դիրքերում է։ Մեր աշխատուժն արդե՛ն «էժան» է։

Ուստի Կառավարությունը փորձում է մրցակցային առավելություն ստեղծել այն ուղղությամբ, որում մենք արդեն իսկ առաջատար դիրքեր ունենք: Առաջակվող փոփոխություններով նշված նպատակին շեշտադրում անելը նույնպես անհասկանալի է։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նախագծի հիմքում ընկած տնտեսական զարգացման ռազմավարություն, սոցիալական, ֆինանսական ազդեցության ուսումնասիրություն, դրված նպատակների իրականացման ոչ մի արժանահավատ հիմնավորում առ այսօր հրապարակված չէ:

Նախագծով առաջարկվում է նաեւ եկամտահարկի տոկոսադրույքների նվազեցման պատճառով առաջացող բյուջետային կորուստները փոխհատուցել սեղմված գազի, ծխախոտի, շաքար պարունակող գազավորված ըմպելիքի եւ այլ ապրանքների վրա գործող ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ինչը, բնականաբար, հանգեցնելու է գնաճի։

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր