Դեպի վեր

«Ենթադրում եմ, որ ԿԲ նախագահի պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ինքը հստակ իմացել է, որ կառավարությունը՝ այդ վարչապետի ղեկավարությամբ, այդ օրենքը պետք է ընդունի». Գագիկ Մինասյան

henaran.am09/14/2019, 7:06

«Ենթադրում եմ, որ ԿԲ նախագահի պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ինքը հստակ իմացել է, որ կառավարությունը՝ այդ վարչապետի ղեկավարությամբ, այդ օրենքը պետք է ընդունի». Գագիկ Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի հետ 168.am-ը խոսել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխություններից ու դրա հավանական հետևանքներից։

– Երեկ գործադիրը Կառավարության նիստում հաստատեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ի՞նչ եք կարծում, դրա կարիքը կա՞ր։ Հասունացե՞լ էր արդյոք այդ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։

– Ես առավել քան համոզված եմ, որ այստեղ անհրաժեշտության հետ կապված խնդիրները երկրորդ պլան են մղվել, որովհետև եթե մենք հետևում ենք, թե ինչպիսի հիմնական ոլորտներում է փորձում կառավարությունն իր գործունեությունը ծավալել, ապա հեշտ է տեսնել, որ թիրախավորվում են հենց այն ոլորտները, որտեղ մեր պետության անկախության տարիներին կուտակվել էր պոտենցիալ, ու արձանագրվել էին լուրջ հաջողություններ։

Տեսեք, օրինակ, արտաքին հարաբերությունների ոլորտը, որ, թերևս, մեր իրավիճակում գտնվող երկրի համար ամենաբարդ ոլորտն է, և այդ ոլորտում մենք ունեինք չափազանց հաջող արդյունքներ, և այն քայլերը, որ կատարվեցին այդ ոլորտում, բերեցին նրան, որ այստեղ մենք այսօր ունենք միայն պրոբլեմներ։ Ունենք պրոբլեմներ և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետ, Եվրամիության երկրները կարծես թե դադարեցրել են համապատասխան համաձայնագրի վավերացումները։ Պրոբլեմներ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Բավական է հիշել վարչապետի խոսքն այն մասին, որ Սյունիքը դարձել է նարկոթրաֆիկի ճանապարհ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ այս ոլորտն այնպիսի մի ավերածության ենթարկվեց, որ շատ դժվար է լինելու հաջորդ իշխանության համար վերականգնել այն, ինչ ձեռք է բերվել տարիների տքնաջան արդյունքում։

Նույնն է նաև պաշտպանության բնագավառում։

…Հաջորդը բանկային համակարգն է։ Ակնհայտ է, որ մեր կայացած համակարգերից է։ Բավական է հիշել՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ինչպես շատ երկրների բանկային համակարգեր փլուզվեցին, և պետությունը մեծագույն ջանքերով ու ֆինանսական ներարկումներով կարողացավ վերականգել մինչև ճգնաժամը եղած իրավիճակը։ Իսկ մեր համակարգն իսկապես դիմակայեց և թույլ տվեց, որ մենք ավելի հեշտ հաղթահարենք։ Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենալու համակարգում, չափազանց կանխատեսելի է։ Մենք չափազանց քիչ հարաբերական առավելություններ ունենք այն երկրների հետ, որտեղ ներդրողները նախընտրում են գնալ, և այդ առավելություններից մեկը մեր կայուն բանկային համակարգն է՝ իր շատ հստակ և կոշտ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի դրույթներով։

Հիմա եթե այդ դրույթները հանում եք, իսկապես մեր հարաբերական առավելությունները ներդրողների համար էապես նվազում են։ Ըստ էության դուք փաստորեն հիմք եք դնում, որ ավելի քիչ գումարներ հայտնվեն բանկային համակարգում, որ ինքն ավելի դժվարությամբ իրականացնի իր խնդիրը, որովհետև առանց տնտեսության մեջ հզոր ֆինանսական հոսքերի ներառման՝ դուք չեք կարող լուծել այն ծանր խնդիրները, որոնք առկա են մեր պետության առջև։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ այստեղ տրամաբանություն կա. բոլոր կայացած համակարգերը թիրախավորվում և խարխլվում են։

– Գործող օրենսդրությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը քննչական մարմինների ենթադրությամբ կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։ Մտավախություն չկա՞, որ սա կարող է գործիք դառնալ որևէ իշխանության ձեռքում՝ կամայական, թիրախային այն կիրառելու համար կոնկրետ անցանկալի անձանց նկատմամբ։

– Ակնհայտորեն դա հենց այդպես էլ կլինի, հատկապես որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ չկա երկրում մի դատավոր, որ իր կամայականությունը չի կատարելու։ Եվ այս պարագայում բանկային գաղտնիքը, թերևս, այն իսկապես հիմնական կռվաններից մեկն է, որը թույլ պետք է տար ներքին թե արտաքին տնտեսվարողին իր ֆինանսատնտեսական գործունեությունը ծավալել։ Հիմա եթե դուք այս բարիերը հանում եք և մեծացնում եք այն հնարավորությունները, որով հնարավոր պետք է լինի մտնել իսկապես այդ ինֆորմացիայի մեջ ու փորձել ինչ-որ բաներ պարզել, մարդը հազար անգամ կմտածի՝ իր ներդրումներն այս երկրո՞ւմ կատարի, թե՞ հարևան երկրում, որտեղ այդ հնարավորությունները շատ ավելի կոշտ են, և մյուս կողմից էլ՝ վարչապետը չի՞ ասել, որ՝ այս երկրում չկա մի դատավոր, որ իմ կամքը չկատարի։ Հետևաբար՝ այստեղ մենք կունենաք պրոբլեմներ ոչ միայն ֆինանսական, այլև տնտեսական բնագավառում։

…Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով բանկային ոլորտի ներկայացուցիչ էր, մի քանի անգամ փորձեց հետ պահել վարչապետին և կառավարության իր գործընկերներին այդ իսկապես համակարգը լուրջ փորձության տանող օրենքի նախագծի հաստատումից։ Լրջագույն փորձություններ են սպասվում մեր բանկային համակարգին։

– Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահը ոլորտում բավական կայացած անձնավորություն է։ Ինչո՞ւ ինքն այդքան հեշտ համաձայնեց, ավելին, կարծես թե կողմ էր օրենքի այս փոփոխությանը։

– Ես պիտի ձեզ խնդրեմ, որ դուք վերհիշեք կառավարության նիստի ընթացքը։ Փոխվարչապետը մի քանի անգամ փորձեց հետ պահել վարչապետին և կառավարության իր գործընկերներին այդ որոշումը կայացնելուց։ Ենթադրում եմ, որ ԿԲ նախագահի պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ինքը հստակ իմացել է, որ կառավարությունը՝ այդ վարչապետի ղեկավարությամբ, այդ օրենքը պետք է ընդունի։ Առավել քան համոզված եմ, որ բանկային համակարգը ներկայացնող կամ ֆինանսատնտեսական գործունեության խնդիրները խորությամբ պատկերացնող և նրա թուլացման հետևանքով նրա խնդիրները պատկերացնող որևէ մարդ չէր կարող համաձայնել այս համակարգի փլուզմանը, ինչի ականատեսը մենք կլինենք, եթե այս ամենը շարունակվի այնպես, ինչպես ես ասացի։

– Կանխատեսո՞ւմ եք, որ այս օրենքի ընդունմամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր