Դեպի վեր

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

b24.am12/14/2018, 12:12

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին ռիսկերը մնում են արդիական, այնուամենայնիվ, իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման ճկունությունը պահպանվում է:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ ինչին էապես նպաստել են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք մակրոպրուդենցիալ միջոցառումներ։ Բարձր է գնահատվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մակարդակը: Վերոնշյալ սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացներն ամբողջությամբ կամ հիմնականում համապատասխանում են 97%-ով, ինչը զգալիորեն բարելավվել է նախորդ տարիների համեմատ (վերոնշյալ ցուցանիշը 2012 թ.-ին կազմել է 93%, իսկ 2005 թ.-ին՝ 70%):

ԱՄՀ գործադիր խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացման մասով արձանագրված առաջընթացը: Կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը, Բազել 3-ի պահանջների և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ու կատարելագործումը՝ Խորհուրդը հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես, հաշվի առնելով բանկային համակարգի ցածր շահութաբերության ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր