Դեպի վեր

Վրաստանում քննարկում են ՆԳ նախարարի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում

azatutyun.am09/3/2019, 12:06

Վրաստանում քննարկում են ՆԳ նախարարի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում կնշանակի, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը դառնում է հունիսի 20-ի և մի շարք այլ աղմկահարույց իրադարձությունների մասնակից, հայտարարել է ընդդիմադիր գործիչ, պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին՝ մեկնաբանելով ակտիվորեն շրջանառվող լուրերը:

Նախօրեին, հիշեցնենք, մեկ տարուց քիչ ավելի պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ առանց պարզաբանելու իր որոշման պատճառները:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո պորտֆելները թողնում են նաև նախարարարները՝ ժամանակավորապես պաշտոնավարելով մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի և կառավարության հաստատումը, ինչի համար օրենսդիր մարմինը ունի երկու շաբաթ ժամանակ:

Առաջիկա ժամերին Վրաստանի իշխող ուժը կհրապարակի երկրի նոր` 14-րդ վարչապետի անունը: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հնարավոր թեկնածուն սկանդալային նախարար Գիորգի Գախարիան է, ում հրաժարականը հունիսից ի վեր պահանջում են բազմահազարանոց ցույցերի մասնակիցները: Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ, զրկվել են տեսողությունից: Գախարիան խոստովանել էր՝ ինքն է տվել ցուցարարներին կոշտ ուժի կիրառմամբ ցրելու հրամանը:

«Եթե խորհրդարանը նման որոշում ընդունի [հաստատի Գախարիայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում], ապա դա կհանգեցնի խորհրդարանական ընտրությունների: Այդ տարբերակներից և ոչ մեկը լավ չէ, և երկու դեպքում էլ կհաղթի Իվանիշվիլին: Ինչպես երևում է, թիմում չկա միասնական դիրքորո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր