Դեպի վեր

Էդքան մտածում եք, ձեր խնամված օֆիսները տվեք էս մարդանց

7or.am03/15/2019, 11:42

Էդքան մտածում եք, ձեր խնամված օֆիսները տվեք էս մարդանց

Էդքան մտածում եք, ձեր խնամված օֆիսները տվեք էս մարդանց

Հացին վայիս ասողները. «Իմ քայլը» հարկային տեսուչների կուսակցություն է

Մի հեղափոխություն 2018֊ին էր, էն մեկն էլ՝ 30 տարի առաջ 1988֊ին։ Տարբերությո՞ւնը որն է, ավելի շատ նմանություններն են հիմա երևում։ Էլի նույնը՝ էլի փողոցային ցույցեր, էլի գործադուլներ ու էլի իշխանություն, ու հետո բռնութուն։
Ուղղակի ՀՀՇ֊ի բախտը բերել էր, որ էն ժամանակ ինտերնետ ու եթերների առատություն չկար, որ տեղում տեսնեիր, թե ոնց են մարդ ծեծում ու թալանում երկիրը։
Հիմա «Իմ քայլի» համար դժվար է. Օպերայի այգիների սրճարանները ավերում են, որ տեղը գազոն սարքեն, բայց ոնց բացատրեն, թե մարդկանց գործը ինչի են ավերում, ինչքան էլ իրենց կոտորեցին, թե Օպերայի այգու սրճարանները օլիգարխներինն են, տեսագրություններում տեսանք, որ տարածքները պարզ մարդիկ են վարձակալել, գումար են դրել, աշխատացնում են լրիվ օրինական հիմունքներով։ Հեն է՝ մի սրճարանը երեք եղբայրով տարիներ աշխատեցնում են, մեկը բարմենություն է անում, մյուսը՝ մաքրում տարածքը։ Մյուսի տերը կին է, Մոսկվայից եկել, տարծքը վարձակալել, կաֆե է բացել, և «Ուր էիր Աստված»֊ով լացացնող Մեսչյանն ու «ես լավ տղա եմ» խաղացող Հայկ Մարությանը, անունը դնելով, թե երևանցիների պահանջն են կատարում, մարդկանց հացին վայիս են ասում, էրկու մետր գազոն կանաչապատելու համար բուլդոզերներով դրած անխղճբար մարդկանց քրտինքով ստեղծածը ավերում են։ Ո՞ր երևանցիների պահանջն է, ամառները մինչև գիշերվա 4֊ը այլմոլորակայիննե՞ր էին սրճարաններում նստում, սրճարանատեր կինը ասում է, որ նոր կառավարությունն ու պատգամավորները ամբողջ օրը իրենց սրճարանում էին, թե՞ էն ժամանակ երևանցի չէին, հենց հեղափոխությունը արեցին, դառան երևանցի, թե՞ Մեսչյանն է որոշողը՝ ով է երևանցին։
Հա, մի տարբերություն էլ կա, էն ժամանակ ՀՀՇ֊ից շատերը թքեցին դուրս եկան, չէ, ասին՝ մենք հեղափոխություն չէինք արել, որ երկիրը մեջ–մեջ անենք ու մարդ խփենք, իսկ «Իմ քայլ»–ից մեկը չգտնվեց, նմուշի համար մեկը, որ ասեր՝ հոպ, մենք հեղափոխություն չէինք արել, որ կարմի բերետավորներով ու տրակտորներով իրենց աշխատանքը պաշտպանող մարդկանց վրա թքենք, ծեծենք ու ցրենք, ստեղծածն էլ քանդենք։ Հակառակը՝ իմքայլականները հարկային տեսուչ են դառել, հաշվում են, թե քանի աշխատող կա սրճարանում, քանիսին չեն գրանցել, կաֆեի շրջանառությունն են հաշվում, թե տեսեք՝ գերշահույթ են ստանում։ Հա, «Իմ քայլում» բոլորը երկու մասնագիտություն ունեն, մեկը իրենց հինը՝ ճարտարապետ, թե քաղաքագետ կամ լրագրող, չգիտեմ, մյուսը՝ նորը՝ հարկային տեսուչ, բոլորը հարկային տեսուչ են դառել, մամուլի ձենը ուզում են կտրեն, ֆինանսական փաստաթղթերի մեջ են քիթները խոթում, կաֆե են ուզում փակեն, հաշվում են չգրանցված աշխատողների թիվը ու կաֆեի աբարոտները։ Ծանոթ բան չի՞ բիզնեսմենին հարկայինով վախեցնելը, որ հանկարծ քաղաքական պահանջներ չներկայացնեն։ Ուղղակի հիմա վարորդը նաև հսկիչ է։
Իմքայլականների մի փաստարկն էլ է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր