Դեպի վեր

Այս ճգնաժամը պատռում է պետությունների դիմակները․ աշխարհը կարող է բախվել էլեկտրաէներգիայի պակասորդի խնդրի հետ

1in.am05/19/2020, 6:06

Այս ճգնաժամը պատռում է պետությունների դիմակները․ աշխարհը կարող է բախվել էլեկտրաէներգիայի պակասորդի խնդրի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

– Դուք վերջերս հանդես էիք եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թվային աշխարհակարգի ստեղծման շեմին ենք, իսկ աշխարհի թվայնացումն իր հետևից բերելու է նաև գործազրկության աճի ամբողջ աշխարհում: Որքանո՞վ այդ ընդհանուր միտումները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, որքա՞ն իրատեսական է այդ վտանգը մեր երկրի համար:

– Իսկապես, մենք գտնվում ենք թվային աշխարհակարգի ձևավորման շեմին, որին նոր լիցք հաղորդեց համաճարակը, քանի որ ստիպեց տնտեսության ամենատարբեր սեգմենտներին տարբեր երկրներում գնալ դիջիթալիզացման ճանապարհով: Իրականում մենք գործ ունենք գլոբալ մարտահրավերի հետ, որը ձևավորում է ոչ միայն տնտեսական գործունեության նոր ձևաչափեր, այլ ուղղակիորեն ազդում է յուրաքանչյուրիս ապրելակերպի վրա: Իհարկե, տնտեսության ու հասարակական կյանքի շարունակական թվայնացումը չի կարող չհանգեցնել բազմաթիվ սոցիալական խնդիրների, որոնցից առանցքայինը գործազրկության աճն է ամբողջ աշխարհում: Միայն կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում, այսինքն՝ վերջին 3 ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում աշխատատեղերը կրճատվել են շուրջ 200 մլն միավորով, ու այդ միտումը շարունակական բնույթ է կրում: Այսօր արդեն բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք, համաճարակով պայմանավորված, ստիպված եղան տեղափոխվել օնլայն, այլևս իրենց բավականին հարմարավետ են զգում այդ տիրույթում, որում չկա անհրաժեշտություն հոգ տանելու, օրինակ, գրասենյակի վարձակալության կամ կոմունալ վճարների համար:

Միաժամանակ, թվայնացման ակտիվացումը ստեղծում է տնտեսական առանձին գործառույթների ավտոմատացման հնարավորություն, ինչը ևս նպաստում է աշխատատեղերի կրճատմանը: Իրականում այս գործընթացը իր ժամանակակից տրամաբանությամբ սկիզբ է առել դեռ 1970-ականներին, երբ գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո սկսեց ձևավորվել պոստինդուստրիալ իրականությունը, որն այնուհետև վերածվեց այսպես կոչված՝ տեղեկատվական հասարակության: Հայտնի է, որ այդ փոխակերպման արդյունքում միայն 1970-2010 թթ. աշխարհում գործազուրկների թիվն աճեց 20 տոկոսով: Դրան զուգահեռ մենք գտնվում ենք մի փուլում, երբ թվայնացումը ձևավորում է նոր գլոբալ ռեժիմ, որը պայմանականորեն կարող ենք թվային տոտալիտարիզմ անվանել: Դրա պայմաններում յուրաքանչյուրս՝ լինելով տեղեկատվական-թվային արտադրության ու ծառայությունների սպառող, հայտնվում ենք այդ ռեժիմի ուղիղ վերահսկողության տակ:

Որպես այդ ռեժիմի գլխավոր դերակատար՝ մենք կարող ենք դիտարկել գլոբալ ֆինանսական օլիգարխիան, որն արդեն այսօր իր հաղթանակն է տոնում արդյունաբերական օլիգարխիայի հանդեպ: Գլոբալ շուկաների սպեկուլյատիվ կառավարումը դրա վառ ապացույցներից է: Հայաստանը, ինչպես նաև սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու նպատակ հետապնդող յուրաքանչյուր պետություն, թվային նոր աշխարհակարգի պայմաններում պետք է գնան սեփական թվային ենթակառուցվածքների ձևավորման ճանապարհով: Այլապես, թվային տոտալիտար համակարգի համար այն կլինի ոչ թե դերակատար, այլ ռեժիմը սնուցող ռեսուրս: Իհարկե, դա բավականին բարդ է ապահովել, ու այստեղ մենք բախվում ենք մեկ այլ կարևոր խնդրի, այն է՝ թվային դիսկրիմինացիան կամ անհավասարությունը, որի դրսևորումները մենք տեսնում ենք արդեն այսօր: Խնդիրը շատ բազմաշերտ է: Ամփոփելով՝ ասեմ, որ Հայաստանում ներկայումս հույժ անհրաժեշտ է մշակել ազգային տեղեկատվական անվտանգության դոկտրին, որը պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարային բաղադրիչներից մեկը:

– Կա տեսակետ, որ ներկայումս մենք գործ ունենք ոչ թե հերթական ցիկլիկ բնույթի ճգնաժամի, այլ իր հետևից խորքային կառուցվածքային փոփոխություններ բերող ճգնաժամի հետ: Ի՞նչ պետք է անի պետությունը այդ ճգնաժամին դիմագրավելու համար:

– Ժամանակակից ճգնաժամի առանձնահատկությունը հենց այն է, որ այն անխուսափելիորեն բերելու է ու արդեն այսօր բերում է գլոբալ տնտեսական համակարգի կառուցվածքային փոփոխությունների: Ու այդ իմաստով, այսօրվա ճգնաժամը սխալ է համեմատել 2008-2009 թթ. «սև կարապի» հետ, որն իրենից զուտ կոնյունկտուրային ճգնաժամ էր ներկայացնում, որը չհանգեցրեց որևէ համակարգային փոփոխության: Հետևաբար՝ ներկայիս ճգնաժամը չի տեղավորվում նաև տնտեսական ճգնաժամերի ցիկլերի հայտնի տեսության շրջանակներում: Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր համաշխարհային տնտեսության հետ, ճիշտ կլիներ համեմատել, օրինակ, ամերիկյան Մեծ դեպրեսիայի կամ 1970-ականների ճգնաժամի հետ, քանզի երկուսի դեպքում էլ ձևավորվեց նոր տնտեսական համակարգ, նոր մշակույթ: Եթե Մեծ դեպրեսիայի արդյունքում Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն սկսեցին ավելացնել պետության մասնակցությունը տնտեսության, բիզնեսի ոլորտներում՝ հիմնվելով քեյնսիական տեսության հիմնադրույթների վրա, ապա 1970-ականների ճգնաժամը կիրառական բովանդակություն հաղորդեց գլոբալիզացման գաղափարախոսությանը, հետևաբար՝ Արևմուտքը սկսեց գնալով հրաժարվել քեյնսիականությունից՝ ընտրելով գլոբալ տնտեսության ազատականացման ուղին ու մերժելով պրոտեկցիոնիզմը: Տեղի ունեցավ այսպես կոչված՝ երրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որը հանգեցրեց պոստինդուստրիալ տնտեսական կարգի ձևավորմանը: Հենց դրա հիման վրա՝ ավելի ուշ Դավոսի ֆորումի հիմնադիր Քլաուս Շվաբն առաջարկեց Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կոնցեպտը՝ կառուցված օնլայն տեխնոլոգիաների զարգացման վրա:

Ինչպես տեսնում ենք, այդ կոնցեպտն այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր