Դեպի վեր

Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրընկալված տղամարդը սպանել է տարեց տանտիրուհուն ու նրա հիվանդ որդուն

1in.am02/16/2019, 2:18

Գյումրիի տնակներից մեկում սիրուհու հետ հյուրընկալված տղամարդը սպանել է տարեց տանտիրուհուն ու նրա հիվանդ որդուն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գոռ Խաչանյանի և Անժելա Ենոքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

42-ամյա Գոռ Խաչանյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա անազատության մեջ է 2016 թվականի հունիսի 22-ից այն բանի համար, որ կյանքից զրկել է մայր և որդի՝ Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունիսի 17-ին, ժամը 17-ի սահմաններում Գոռն իր սիրուհու՝ 38-ամյա Անժելայի հետ հյուր է գնացել Սիրիկ և Սարգիս Հակոբյանների՝ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող տնակ, որտեղ գործածել են ալկոհոլ: Այնուհետև Գոռը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է Սարգիսի հետ, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, ապա սեղանին դրված ապակե դատարակ բանկան վերցրել ու հարվածել է Սարգիսի գլխին:

Գանգուղեղային փակ, բութ տրավմայի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից Սարգիսը մահացել է:

Դրանից անմիջապես հետո, ըստ մեղադրանքի, Գոռը վիճաբանությանը միջամտելու փորձ կատարած Սիրիկին՝ Սարգիսի մորը, սպանելու դիտավորությամբ նախամուտքի պահարանի վրայից վերցրել է մուրճը ու մեկ անգամ հարվածել է Սիրիկի գլխին:

Վերջինս նույնպես մահացել է գանգուղեղային բութ վնասվածքի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից:

Անժելա Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ներկա գտնվելով վերը նկարագրված գործողություններին, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին անհրաժեշտ անհետաձգելի օգնություն ցույց չի տվել, օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չի հաղորդել, դրսևորել է անգործություն: Բացի դրանից՝ նա հանցագործության հետքերը թաքցնելու եղանակով, նախապես չխոստացված ձևով պարտակել է կատարված առանձնապես ծանր հանցագործությունը: Նա, ըստ մեղադրանքի, հանցագործության հետքերից մաքրել է դեպքի վայր հանդիսացող տնակը, թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող՝ կոտրված ապակե տարայի բեկորները՝ դժվարացրել է իրավապահների կողմից հանցագործության բացահայտման աշխատանքները:

Անժելա Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 128 հոդվածի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանում Գոռ Խաչանյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Անժելա Ենոքյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ Գոռին ճանաչում է 2016 թվականի փետրվարի 28-ից՝ նրա հետ ծանոթացել է հեռախոսով, մտերմացել է, գտնվել են ինտիմ կապի մեջ: Տուժողներին՝ Սիրիկին ու Սարգիսին, որոնց ինքը դիմել է Սիլվա ու Սամվել անուններով, ճանաչել է շուրջ 7 տարի: Երբ ինքն անօթևան է մնացել, որոշ ժամանակ ապրել է նրանց տանը, բացի այդ՝ նրանց հետ հաճախ խմել է: Ինքը հակում ունի ալկոհոլի նկատմամբ, իսկ Գոռը չունի:

Գոռին տուժողների հետ ինքն է ծանոթացրել 2016 թվականի փետրվարի 28 –ին՝ տուժողների տանը: Վերջիններս ոչ մի բանով չէին զբաղվում, երկուսն էլ հիվանդ էին:

2016 թվականի հունիսի 17-ին ինքն ու Գոռը Աբովյանում էին՝ այնտեղ անասնապահությամբ էին զբաղվում: Այնտեղից եկել են Գյումրի, գնացել են Սիրիկի ու Սարգիսի տնակ: Չորսով հաց են կերել, սպիրտ են խմել՝ Գոռը՝ մոտ երեք բաժակ, ինքը՝ ավելի շատ:

Սարգիսն այդ ընթացքում Գոռին վիրավորել է, հայհոյել է նրա երեխային: Ինքն անընդհատ փորձել է հանդարտեցնել: Գոռը Սարգիսին մեկ անգամ ոտքով է խփել, երկու անգամ՝ ձեռքերով: Սարգիսը չէր փորձում պաշտպանվել կամ Գոռին փոխադարձ հարված հասցնել, քանի որ նա հիվանդ էր:

Ինքը վախից չի միջամտել: Վախից չէր միջամտում նաև Սարգիսի մայր Սիրիկը:

Հետո Գոռը սեղանից վերցրել է ապակե դատարկ տարան ու շպրտել է Սարգիսի վրա: Տարան դիպել է Սարգիսի ճակատին ու կոտրվել է: Սարգիսը նստած էր պատուհանի մոտ, հարվածից կոտրվել է նաև պատուհանի ապակու ներսի շերտը:

Հարված ստանալով՝ Սարգիսն ասել է. «Վախ, մամա ջան»: Այդ պահին նրա գլխից արյուն է եկել, նա ուշաթափվել է: Սարգիսը Գոռին ընդհանրապես չի հարվածել: Իրենք Սարգիսին տեղափոխել ու պառկեցրել են մահճակալին, ծածկել են ծածկոցով, բաց է մնացել միայն գլուխը:

Այդ ժամանակ Սիրիկ տատը պառկած էր, ինքը նրան ասել է՝ փախի: Երբ տատը փորձել է տեղից բարձրանալ, որ փախչի, օգնություն կանչի, նա հայհոյել է Գոռին: Գոռը բռունցքներով հարվածել է տատի դեմքին:

Հետո Գոռը գնացել է միջանցք, վերցրել է պահարանի վրա դրված մուրճը, եկել ու դրանով խփել է տատի գլխին: Հարվածից մուրճի գլխիկը պոկվել ու ընկել է իր ոտքին: Ինքը ցավ է զգացել՝ իր այդ ոտքը վնասված էր… Ցավից ինքը նույնիսկ ուշագնաց է եղել, Գոռն է իրեն ուշքի բերել: Հետո Գոռը մուրճի գլխիկը վերցրել ու շպրտել է սեղանին:

Մուրճի հարվածից հետո տատը գլուխը բռնած՝ նստել է գետնին, բայց արյուն չի եկել: Միայն տատի բերանից փրփուր էր գալիս: Ինքը ցանկացել է սրբել, տատն ասել է, որ իր օգնությունը պետք չի: Ինքը չի օգնել, որովհետև վախենում էր Գոռից…

Այդ գիշեր իրենք մնացել են տուժողների հետ նույն սենյակում. Սարգիսը մահճակալի վրա էր, տատը՝ հատակին, իսկ իրենք քնել են հատակին՝ ներքնակի վրա: Մինչև քնելը ինքը փորձել է տեսնել՝ տուժողները ո՞ղջ են, թե՞ ոչ: Փորձել է տատիկին բարձրացնել, բայց չի կարողացել, իսկ Գոռը վախցած կանգնած էր…

Իրենք արթնացել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Ինքը մոտեցել, ձեռք է տվել Սարգիսին, նրա սառնությունից հասկացել է, որ նա մահացել է: Իսկ Սիրիկը դեռ շնչում էր, նրա բերանից դեռ փրփուր էր գնում: Նա չի ցանկացել, որ ինքն օգնի, ասել է՝ շառդ առ, գնա…

Գոռը պահանջել է, որ ինքը հավաքի տնակի ներսը: Ինքը շոր, բարձի երես, արյունոտ լաթեր է հավաքել, նաև՝ կոտրված ապակե տարայի բեկորները, գցել է տնակից ոչ հեռու աղբակույտի մեջ…

Ինքը վախենում էր Գոռից, կատարում էր նրա պահանջը, որովհետև նա միշտ իրեն ծեծում էր…

Տուժողների տանից դուրս գալով՝ դռան արանքում շոր են դրել, որ դուռը փակվի: Գնացել են Գյումրիի Մանուշյան փողոցում գտնվող այգի: Գոռի բաճկոնին արյուն կար՝ Սարգիսի արյունն էր: Ինքն այդ այգում մի քանի ժամ պառկել է, իսկ Գոռը զանգել է մյուս սիրածին, նրանից փող է ուզել, գնացել է փողը վերցնելու: Հետո իրենք գնացել են Փոլադի հյուրանոց, մնացել են այնտեղ…

Այնտեղից գնացել են Գոռի նախկին կնոջ մոտ, հետո՝ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր