Դեպի վեր

«Իսկական բոմբինյաս». սենատորի կոստյումը ցնցել է բրազիլացիներին (ՖՈՏՈ)

newsarmenia.am02/7/2019, 12:06

«Իսկական բոմբինյաս». սենատորի կոստյումը ցնցել է բրազիլացիներին (ՖՈՏՈ)

Բրազիլիայի նորընտիր սենատոր Անա Պաուլա դա Սիլվան ցնցել է սոցցանցի օգտատերերին և երդմնակալության արարողության մասնակիցներին։

44–ամյա կինը հայտնվել է միջոցառմանն ալ կարմիր կոստյումով, ինչով արդեն առանձնացել է տղամարդկանց «մուգ կապույտ զանգվածից», գրում է gazeta.ru–ն։

Սակայն մեծ արձագանք է ստացել կոստյումի վերին հատվածը։


Պիջակի տակ, որը դա Սիլվան ինչ–որ պահի հանել է, հայտնվել է բարակ ուսակապերով տոպիկ, որը գրեթե ամբողջությամբ մերկացնում էր նրա կուրծքն ու մեջքը։

Օգտատերերի կարծիքները կիսվեցին, ոմանք ուրախանում էին, որ կառավարությունում կհայտնվի այդքան համարձակ և գրավիչ կին, իսկ մյուսները չափազանց անպարկեշտ համարեցին կնոջ կերպարը։

Արարողությունը հեռարձակող բրազիլական ԶԼՄ–ներին ևս բարկացրել է դա Սիլվայի կերպարը։ Նրանք կնոջը քննադատել են չափազանց գրգռիչ տեսքի համար, սակայն, դատելով նստերի դահլիճում արված լուսանկարներից, բավականին երիտասարդ քաղաքական գործիչը շատ լավ գիտեր, թե ինչ արձագանքի է արժանանալու շրջապատողների կողմից։

Սենատորն իր կարծիքը հայտնել է ավելի ուշ` նշելով, որ զգեստապահարանը ծառայում է բացառապես ֆեմինիստական նպատակների համար` հիշեցնել արական սեռի ներկայացուցիչներին կանանց ազատ ընտրելու իրավունքի մասին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477
EUR521.5527
RUR7.377.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր