Դեպի վեր

Վանեցյանի հեռացումն այլընտրանք չունի. Օրենքի մարդու «դետոչկինյան պռավալը»

1in.am11/8/2019, 9:54

Վանեցյանի հեռացումն այլընտրանք չունի. Օրենքի մարդու «դետոչկինյան պռավալը»

ՀՖՖ գործկոմը երեկ Աբրահամ Խաշմանյանին հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ընթացակարգային և կանոնակարգային խախտում թույլ տալով՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Խաշմանյանին միանձնյա նշանակել էր ազգային թիմի գլխավոր մարզիչ, մինչդեռ, համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ կետի, գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Երեկվա գործկոմի նիստից հետո Վանեցյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարեց, որ տեղի է ունեցել իրավական կազուս: «2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի՝ Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի՝ այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում: Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»,- նշել էր Վանեցյանը:

Ու փաստորեն, ըստ էության ընդունելով, որ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշանակվել է օրենքի խախտումով, Վանեցյանը կատարվածի ողջ մեղքը բարդեց մի աշխատակցի վրա, որի անունը չի նշել: Դե բնական է, Վանեցյանը հո չէ՞ր ասելու՝ օրենք եմ խախտել ու առանց գործկոմի կարծիքը հաշվի առնելու մարզիչ նշանակել: Իսկ որ Վանեցյանը մարզիչ է նշանակել առանց գործկոմի հետ խորհրդակցելու՝ երեկ վերջնականապես համոզվեցինք:

«Մենք անակնկալի ենք եկել ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունից, քանի որ մենք հստակ գիտեինք կանոնակարգը, որի համաձայն՝ առանց գործկոմի մարզիչ նշանակվել չի կարող: Մենք նորմալ չենք համարում ՀՖՖ պաշտոնական կայքից իմանալ, որ ազգային հավաքականն ունի գլխավոր մարզիչ կանոնակարգային խախտումներով»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Վերջինս նշեց նաև, որ նիստի ժամանակ արձանագրվել է, որ նոյեմբերի 6-ին Խաշմանյանի նշանակումը տեղի է ունեցել կանոնակարգի խախտումով:

Տեղի ունեցած զարգացումներից հետո հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. ՀՖՖ նախագահը թույլ է տվել կանոնակարգային կոպտագույն խախտում՝ անտեսելով գործադիր կոմիտեին: Վանեցյանի քայլը ընդունելի չէ նաև բարոյական տեսանկյունից: Գործկոմի անդամները ակնհայտորեն արհամարհվել են: Չմոռանանք նաև օրեր առաջ Ալեքսանդր Գրիգորյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մտադրությունը:

Տեղի ունեցածից հետո գործկոմի անդամները պարտավոր են ֆորմալ կերպով անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին: Վանեցյանի՝ Խաշմանյանին միանձնյա հավաքական...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր