Դեպի վեր

Ցանկացողները, հավակնություն ունեցողները կարող է շատ լինեն, բայց...

lragir.am01/18/2018, 11:00

Ցանկացողները, հավակնություն ունեցողները կարող է շատ լինեն, բայց...

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ապագա նախագահը պետք է լինի մեկը, ով կուսակցական չի եղել, քաղաքականությամբ չի զբաղվել և ընդունելի պետք է լինի Հայաստանի ու սփյուռքի համար։ ՀՀԿ-ն պատրաստվում է քաղաքականության հետ որևէ կապ չունեցող որևէ մեկի՞ն առաջադրել։

Չափորոշիչները բավական հստակ են դրված, կլինեն թեկնածուներ, և այդ թեկնածուների շրջանակներում մենք կկատարենք մեր ուսումնասիրությունները, քննարկումները։ Ավելի քան համոզված եմ, որ ընտրված թեկնածուն ընդունելի կլինի և մեր հանրության, և սփյուռքի համար։ Այս քայլը, որ մենք կատարում ենք, բավական լուրջ գործընթաց է, որը կապված է մեր երկրի հետագա զարգացման և ճակատագրի հետ։ Մենք հանրային կարծիքին մեծ դեր տալով՝ պետք է ընտրենք այնպիսի թեկնածու, որն ընդունելի կլինի։ Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ լինել-չլինելուն, շտապողականություն մի ցուցաբերեք, պարտադիր չէ, որ նա տարբեր քաղաքական կուսակցությունների պրոցեսներում թրծված մարդ լինի, այլ, ընդհակառակը, պետք է լինի ապակուսակցական։ Իսկ ապակուսակցական մարդ նշանակում է քաղաքականության մեջ շատ չխորացած։

Ըստ էության՝ ապաքաղաքականացնո՞ւմ եք այդ կառույցը։

Ապակուսակցականացված չի նշանակում ապաքաղաքական, և նման չափորոշիչներին համապատասխանող մարդը, բնականաբար, արդեն իսկ նշանակում է, որ ինքն ինքնըստինքյան քաղաքականության մեջ է։

Վազգեն Մանուկյան, Արմեն Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան։ Այս անունները որքանո՞վ հավանական թեկնածուների ցանկում կարող են լինել։

Կարող եմ ասել՝ սա մամուլի հետաքրքրություններն են, որևէ թեկնածուի անուն անվանական չի քննարկվել։

Իսկ առաջարկներ եղե՞լ են կուսակցականների կողմից։

Ոչ, երբ կլինի թեկնածուների անունների քննարկումը, արդեն կլինեն առաջարկություններ։

Կարո՞ղ է ՀՀԿ-ն ներկայացնել մեկին, ով վարկաբեկված չէ և ՀՀԿ-ի հետ ուզում է ճանապարհ անցնել։

Գիտեք, բավական տարբեր են հանրության կարծիքները։ 11 միլիոն հայ, 11 միլիոն կարծիք, և իդեալական որևէ մեկին չես կարող առաջադրել նախագահի թեկնածու, որ համայն հայությունն ընդունի նրան։ Կլինեն քննադատություններ, կլինեն կողմ արտահայտվողներ, բայց մենք այդտեղ պետք է նայենք, թե հանրության ծանրակշիռ մասի կողմից ընդունելի՞ է, թե ոչ: Մենք պետք է աշխատենք մեր ընտրությունը կատարել այնպես, որ այն չափորոշիչները, որ դրել ենք, լինի հանրության կողմից ընդունված, սփյուռքում ունենա հեղինակություն, միջազգային արենայում ունենա ճանաչվածություն, տիրապետի լեզուների, ապակուսակցական լինի։ Սահմանադրությունը թույլ է տալիս ցանկացած մեկին լինել թեկնածու, և եթե ունի կուսակցական պատկանելություն՝ այդ պահից սկսած դադարեցնի կուսակցական պատկանելությունը։ Բայց ցանկալի է, որ կուսակցական հարաբերությունների մեջ նա շոշափված չլինի։

Արդեն գիտե՞ք անունը։

Անուն այդպիսին, որ կարող ենք ասել, չկա, բայց յուրաքանչյուրն իր մեջ կարող է ունենա նմանատիպ տնտղումներ, որպեսզի կարողանա իր թեկնածուին առաջադրել։

Ի՞նչ եք կարծում, ընդարձակ համաձայնություն կլինի՞ նախագահի թեկնածուի շուրջ։

Պետք է այնպիսի ընտրություն կատարենք, որ մեր քաղաքական ուժերի մոտ լինի ընդարձակ համաձայնություն, որովհետև վերջիվերջո մենք ընտրում ենք երկրի նախագահ, որևէ կառույցի ղեկավար չենք ընտրում։

Նախագահի ընտրությունից հետո էլ ավելի կարևոր է վարչապետի ընտրությունը։ ՀՀԿ-ականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը այս առումով անփոխարինելի է։ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարում է, որ անփոխարինելիներ չկան։ Չեք կարծում, որ նրանց աջակցությունը կարող է չստանաք։

Խնդրում եմ առաջնայինի և երկրորդայինի մի բաժանեք։ Բոլոր ընտրությունները կարևոր են: Ես չեմ կարծում, որ նախագահի ընտրությունը եր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր