Դեպի վեր

Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը

168.am03/15/2019, 12:12

Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, և մերժել գրավի կիրառման միջնորդությունը։

«Դատարանի որոշումն այժմ կստանանք և վերլուծելուց հետո ավելի մանրամասն կասենք։ Բայց, ըստ էության, 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչև այժմ առկա չորս այլ ակտերով, այսինքն՝ ըստ էության դատարանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք, չնայած բողոքարկված են Վճռաբեկ դատարանում, բայց դրանք ուժի մեջ էին, և դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը։

Դատարանը նշել է, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքն այն է, որ ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը։ Դատարանը նաև նշել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ դատական ակտը բողոքարկվելու է, կներկայացնեն վերաքննիչ բողոք, միևնույն ժամանակ քննարկում են Եվրոպական դատարան ևս մեկ բողոք ներկայացնելու հարցը, քանի որ Վճռաբեկ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր