Դեպի վեր

Ոստիկանապետը հանձնարարել է կայանալիք ՏԻՄ ընտրություններում ապահովել պատշաճ ծառայություն

armenpress.am02/16/2019, 1:48

Ոստիկանապետը հանձնարարել է կայանալիք ՏԻՄ ընտրություններում ապահովել պատշաճ ծառայություն

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության պետը վերջերս Երևանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սևակ Բադալյանին:

Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:
Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ներկայացվել են նաև կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել էր սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում տրվել էր առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ:
Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվեց, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա: Ան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր