Ֆուտբոլի Ղազախստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության է մատնել «Օրդաբասիին»: Խաղի 53-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը. նա դիպուկ է իրացրել 11 մետրանոցը և հաշիվը դարձրել 2-1: Դա նրա առաջին գոլն էր Ղազախստանի ընթացիկ առաջնությունում:
Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ ահա նրա թիմակից Վարազդատ Հարոյանը այս անգամ չի եղել թիմի հայտացուցակում: Թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը խաղից հետո հայտնել է, որ Հարոյանը անգինայով է հիվանդացել, այդ պատճառով բացակայել է խաղից:
Այս տուրում երկրի չեմպիոն «Կայրաթը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Կասպիի» հետ: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ժետիսուի» հետ: Ոսկանյանի թիմի դարպասը պաշտպանել է Արամ Հայրապետյանը, իսկ Արտակ Դաշյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել է 73-րդ րոպեին:
«Տարազը», որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Թուրանին»: Գրիգորի բաբայանի գլխավորած «Տոբոլն» էլ սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության է մատնել «Կայսար...