Դեպի վեր

Որ հիմնարկն ավելի արդյունավետ  աշխատի՝ այն էլ  պետությունից ավելի շատ ֆինանսավորում կստանա. Սամվել Հարությունյան

168.am07/25/2019, 11:30

Որ հիմնարկն ավելի արդյունավետ  աշխատի՝ այն էլ  պետությունից ավելի շատ ֆինանսավորում կստանա. Սամվել Հարությունյան

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ամփոփեց կոմիտեի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:

Նրա փոխանցմամբ՝ մշակվել են ՀՀ կառավարության 2019-2023թթ. ծրագրի նախագծի նախապատրաստման նպատակով գիտության ոլորտի առաջիկա հինգ տարիների բարեփոխումներին և զարգացմանը միտված առաջարկությունները, որոնք ներառվել են ծրագրում և հաստատվել ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-L որոշմամբ:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ. ապրիլի 23-ի N  390-Ա/2 հրամանով  ստեղծվեց «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման,  տարակարգման և բազային ֆինանսավորման  հիմնական սկզբունքներն ու չափանիշերը» փաստաթուղթը: Կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումը մեզ թույլ կտա հետագայում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացնել՝ ըստ նրանց հավաքած միավորների: Դրանք կտարակարգվեն: Այս առիթով երկու հանձնաժողով է ստեղծվել. Մեկը՝ ապրիլին, որը որոշեց այն սկզբունքները, որով պետք է գնահատվեն հիմնարկները, իսկ երկրորդ հանձնաժողովը ստեղծվեց 2019թ. հունիսի 25-ին, որը պետք է զբաղվի գիտական կազմակերպությունների գործունեության  արդյունավետության գնահատման մեթոդաբանությամբ: Հույս ունեմ, որ մինչև հոկտեմբեր ամիսը հիմնարկների արդյունավետության գնահատման համապատասխան եզրահանգումներն արդեն կունենանք»,- ասաց Սամվել Հարությունյանը:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահն ընդգծեց՝ հիմնարկները կֆինանսավորվեն՝ ըստ իրենց աշխատանքի արդյունավետության:

«Որ հիմնարկն ավելի ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր