Դեպի վեր

ՌԴ-ն միգրանտների համար խստացումներ է ծրագրում՝ ID քարտ ունենալու պահանջ, վերահսկողություն արբանյակային համակարգի միջոցով

armtimes.com04/20/2021, 2:00

ՌԴ-ն միգրանտների համար խստացումներ է ծրագրում՝ ID քարտ ունենալու պահանջ, վերահսկողություն արբանյակային համակարգի միջոցով

Ռուսաստանում գտնվող 61 հազար հայաստանցի միգրանտները մինչև 2021 թվականի հունիսի 15-ը պետք է լքեն այդ երկիրը, հակառակ դեպքում Ռուսատանը պատրաստ է նրանց արտաքսել, և անգամ՝ փակել սահմանները։ Հայաստանից բացի այս սահմանափակումը տարածվելու է ԱՊՀ մյուս երկրների ՝ Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի չորս պետությունների վրա։ Այս խստացումներից բացի ՌԴ-ը պատրաստվում է այլ միջոցներ կիրառել՝ օտարերկրացիների մուտքը երկիր սահմանափակելու համար: Նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլը, շուտով կներկայացվի Պետդումա:

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ միգրացիոն ծառայության միակ անելիքը հիմա իրազեկումն է, միգրացիոն ծառայությունը չի կարող միջամտել այս գործընթացներին, քանի որ գործընթացը երրորդ երկրի կողմից վարվող քաղաքականություն է:

Նրա խոսքով՝ ներկայումս ՌԴ-ում միգրացիոն ոլորտի կոշտ խստացումներ են: Կան փոփոխություններ, որ արդեն ուժի մեջ են, փոփոխություններ կան, որ սպասվում են առաջիկայում:

«Դեկտեմբերի 8-ից արդեն գործում է միջազգային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ կիրառվող վերահսկողությունը: Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը, եթե տուգանք ունի, սահմանահատման պահից սկսած երեք ժամվա ընթացքում հնարավորություն ունի այն վճարելու եւ մուտք գործել երկրի տարածք, այլապես՝ նրա մուտքը պարզապես կարգելվի:

Ավելին՝ հունիսի 7-ից, եթե ՌԴ-ի տարածքում տուգանքներ կուտակվեն, օրինակ՝ երթեւեկության կանոնների խախտում եւ այլն, վարորդը կամ կազմակերպությունը երկիրը լքելու ժամանակ ստիպված է լինելու տուգանքները վճարել, այնուհետեւ շարունակել իր ճանապարհը: Առայժմ դա վերաբերում է բեռնափոխադրողներին, սակայն, երբ սահմանները բացվեն, ապա դա առնչվելու է նաև ուղևորափոխադրումներին»,- ասաց նա:

Նելլի Դավթյանը նշեց նաեւ, որ շուտով Պետդումայում կքննարկվեն մի շարք, արդեն ավելի գլոբալ փոփոխություններ: Դրանք նախատեսում են բազմապատիկ ավելի խստացումներ, իմիգրացիոն քաղաքականության մեխանիզմների փոփոխություններ եւ ավելի խիստ վերահսկողություն: Նրա խոսքով՝ փոփոխությունները վերաբերելու են նաեւ ԵԱՏՄ քաղաքացիներին:

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը, ներկայացնելով հանրային քննարկում անցած, բայց դեռ Պետդումայի կողմից չհաստատված նախագիծը, նշեց, որ առաջարկվում են բազում փոփոխություններ, որի արդյունքում ունենալու ենք մասայական անօրինական միգրանտներ, գրեթե անհնար կլինի տարածաշրջան փոխելը, աշխատանք գտնելը, իսկ աշխատանք գտնելուց հետո անհնար կլինի այն փոխելը.

«Ներկայումս տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում ԱՊՀ երկրների քաղաքացիները ՌԴ-ում առանց թույլատվական բնույթի փաստաթղթերի կարող են գտնվել 90 օր: Բավական է միայն 30-օրյա ժամկետում միգրացիոն հաշվառում անցնել: Նոր նախագծով առաջարկվում է այդ ժամկետը 6 անգամ կրճատել՝ 365 օրվա ընթացքում դարձնել 30 օր: Այսինքն՝ նոր օրենքի նախագծով 365 օրվա մեջ առանց թույլատվական բնույթի փաստաթղթերի կթույլատրվի գտնվել ընդամենը 30 օր:

Սա նշանակում է, որ եթե օտարերկրացին տարվա ընթացքում, օրինակ, գործուղման պետք է մեկնի 30 օրից ավելի ժամկետով, նա ստիպված է լինելու անցնել կարճաժամկետ գտնվելու ռեժիմին, անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնի քննություն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից, մշակույթից, ձեւակերպի չիպով ID քարտ, որին պետք է հետեւի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգը: Այդ գործընթացները անելու են ոչ միայն մուտքի պահից սկսած, այլ նաեւ տարածաշրջան փոխելիս»,- ասաց նա, ապա հավելեց.

«Այսօր անձն իրավունք չունի իր գտնվելու վայրից 7 օրից ավելի բացակայելու: Հայտնաբերվելու դեպքում՝ մուտքի արգելք է ստանում: Հիմա դժվար է դա բացահայտելը, բայց ակնկալվում է, որ նոր օրենսդրությամբ արբանյակային համակարգի միջոցով վերահսկելու են՝ անձը 7 օրից ավելի բացակայե՞ց, թե՞՝ ոչ: Այսինքն ՝ ամեն ինչ պետք է անել 7 օրվա շրջանակներում:

Ներկայումս՝ ժամկետը խախտողները 3 տարի ժամկետով մուտքի արգելք են ստանում: Այս դեպքում մուտքի արգելքի ժամկետը կարող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր