Դեպի վեր

Նոր Գեղի գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պնդում են, որ 4 հոգին դանակահարվել են գյուղապետի պաշտոնակատարի հրահրած վիճաբանության հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com12/12/2018, 5:48

Նոր Գեղի գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պնդում են, որ 4 հոգին դանակահարվել են գյուղապետի պաշտոնակատարի հրահրած վիճաբանության հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և դանակահարության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21:00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ըստ «Տաշիր» առևտրի կենտրոնի հագուստի վաճառքի ԱՁ տնօրեն, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Պապյանի, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Արդեն կեսգիշերն անց, դեկտեմբերի 10-ին, ժամը 00:50-ի սահմաններում «Ավբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Վիտալի Առաքելյանը, «աջ ստորին ծնոտային և վերծնոտային կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Գեղի գյուղի բնակիչ, 42-ամյա Արսեն Բաբախանյանը, «որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերք՝ ձախից» ախտորոշմամբ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Հովակիմյանը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խմբին, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խմբին, վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանին վիրավորները հայտնել են, որ ոչինչ չեն հիշում:

Մինչ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Հովսեփյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեկտեմբերի 9-ին Նոր Գեղի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր