Դեպի վեր

ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին

armenpress.am05/20/2020, 2:24

ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին

Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտմաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների քանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից։

«Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքը՝ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, այն ժամանակ, երբ աշխարհի գիտնականները մրցակցում են՝ մշակելու ամենաարագ և ճշգրիտ մեթոդը կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:

Այս տեխնոլոգիան մասնագետներին հնարավորություն կտա իրականացնել մեծ մասշտաբով թեստավորումներ` ամրապնդելով դեպքերին հետևելու ունակությունը և նվազեցնելով հիվանդության բռնկումները։

Առողջապահության և համայնքների պաշտպանության նախարար Ն.Գ. Աբդուլ Ռահման բն Մուհամմադ ալ Օուիսը նշել է․ «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք կորոնավիրուսի հաղթահարմանը, նրա վաղ ու արագ հայտնաբերմանը վերաբերող բոլոր նորամուծություններին և զարգացումներին: Եվ ընդունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են օգտագործվել վիրուսի տարածումը կանխելու համար»: Ապա ավելացրել է, որ առողջապահության պատասխանատուները շարունակաբար հետևում են Քվանտ Լիզ լաբորատորիայում այդ սարքավորումների ստուգման առաջընթացին` հույս հայտնելով, որ սա արդյունավետ տեխնոլոգիական նորամուծություն է և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել մեր հասարակության համար:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր