Դեպի վեր

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

armtimes.com06/19/2019, 6:12

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

Երեւանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք:

Dine Sky-ը ճախրող ռեստորան է, որտեղ կարող են այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը:

Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (դայն սքայ) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:

Հայաստան ուղևորվող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել: Ռեստորանը պատրաստվում է Դուբայում ACE ընկերության կողմից:

Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են լինելու 22 աթոռներ: Աթոռները պատրաստված են կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը:

Ռեստորանը երկինք բարձրացնելու և հյուրերի ընթրիքը երկնքում անվտանգ ապահովելու համար Հայաստան է բերվելու 150 տոննա ամբարձունակությամբ մոբայլ ամբարձիչ կռունկ: Ռեստորանը կկախվի 45-50 մ բարձրության վրա: Կռունկի տեխնիկական հնարավորություններն, ի դեպ, թույլ են տալիս բարձրացնել 3 անգամ ավելի ծանրություն: Ամբարձիչ կռունկի անվտանգության համակարգը կառավարվում է գերմանական Hirschmann-ի արտադրության սարքավորումներով: Այն ներառում է իր մեջ քամու ուժը, ծռման և թեքման աստիճանները: Մարդկային ֆակտորը ամբողջ Dine Sky-ում զրոյական է՝ համակարգն ամբողջովին ավտոմատացված է հուսալի և բազմակի ստուգումներ անցած անվտանգության համակարգերով:

Ռեստորանն ունի 8 անվտանգության ճոպաններ. այդպիսի ամրակայուն ճոպանները օգտագործվում են նավթային օֆշորներում: Անգամ եթե 7 ճոպանները կտրվեն, մեկը կարող է պահել ամբողջ կառուցվածքի ծանրությունը:

Dine sky-ի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր