Դեպի վեր

Էն հորքուրի գանձ աներձագին ասեք, թող հնարավորինս քիչ խոսի ու քիչ խայտառակվի

henaran.am09/11/2019, 2:00

Էն հորքուրի գանձ աներձագին ասեք, թող հնարավորինս քիչ խոսի ու քիչ խայտառակվի

Պարոն Փաշինյան, քանի որ ձեր թիմի անգրագետ պատգամավորները մեկը մյուսի հետևից կրկնում են ձեր կողմից ասված էլ ավելի անգրագետ միտքը` թե Ամուլսարի շահագործումն արգելելու իրավական հիմքեր չկան, որոշեցի օգնել ձեզ ու ձեր թիմակիցներին էլ ավելի խայտառակ չլինելու համար և մի քանի իրավական հիմք տրամադրել:

ՀԻՄՔ 1. Լիդիանի կողմից փորձաքննության ներկայացված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություններում ապահովված չի եղել դրանց ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և դրանով իսկ խախտվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ և հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ կետերի պահանջները:

ՀԻՄՔ 2. «Հայաստանում Ամուլսարի ծրագրի երկրաքիմիական բնութագրության արդյունքների գնահատում և հավելյալ ուսումնասիրությունների առաջարկ» փաստաթղթում միջազգային փորձագետները, ուսումնասիրելով Ընկերության համապատասխան փաստաթղթերը, եզրակացնում են․ «Լիդիանը չի հետևել արդյունահանվող նյութերի երկրաքիմիական բնութագրության համար ընդունելի գործընթացներին: Սխալները կամ բացթողումները ներառում են հետևյալը․

ա) նշված չեն թափոնների երկրաքիմիական փորձարկումների միավորները,

բ) քանդվելիք լեռնային ապարների հսկայական ծավալների համեմատ չափազանց քիչ նմուշներ են վերցվել,

գ) չեն օգտագործվել այնպիսի նմուշներ, որոնք թթվարտադրող կամ աղտոտիչ նյութեր արտազատող վարքագծերի ամբողջական շարք են դրսևորում,

դ) կինետիկ փորձարկումները վաղաժամ են դադարեցվել՝ նախքան կայուն վիճակի կամ առավելագույն աղտոտիչ խտության կամ կայուն pH արժեքի հասնելը,

ե) օգտագործվել են անպատշաճ կարճաժամկետ տարրալվացման փորձարկումներ,

զ) չեն փորձարկվել հայտարարված մեղմացնող միջոցառումները, որոնք կանխարգելելու կամ մեղմացնելու են հանքի թթվային ջրերի կազմավորումն ու տեղաշարժը»:

ՀԻՄՔ 3. Ամուլսարում հանքերի խոռոչների բացումը, հանքաքարի մանրացումը և դատարկ ապարների (կոշտ թափոնների) կույտավորման աշխատանքները նախատեսվում է կատարել Սևանա լճի ջրհավաք ավազանում, որի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչուտի ջրամբար («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված): «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն (8-րդ, 10-րդ, 26-րդ հոդվածներ) արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Կեչուտի ջրամբարի ջրերը հասնում են Սևանա լիճ, հետևաբար, խախտվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածները: Խախտվում են նաև ՀՀ Ջրային օրենսգրքի մի շարք պահանջներ (ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ, 108-րդ հոդ.):

ՀԻՄՔ 4. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է … եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան «Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր