Դեպի վեր

Ճգնաժամային հայրենադարձության հավանականությանն ընդառաջ մեր երկիրը պետք է պատրաստ լինի

1in.am07/5/2020, 6:36

Ճգնաժամային հայրենադարձության հավանականությանն ընդառաջ մեր երկիրը պետք է պատրաստ լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

– Պարոն Գանդահարյան, Լիբանանում իրավիճակը մնում է խիստ լարված։ Հայաստանը անելիք ունի՞։ Արցախի նախագահը լիբանանահայերի համար արտոնյալ պայմաններ է խոստանում Արցախում։ Ի՞նչ պետք է առաջարկի Հայաստանը։

– Լիբանանում այսօր համար առաջին խնդիրը քաղաքացու համար սոցիալական, ֆինանսական և տնտեսական ոլորտները ներառած խոր ճգնաժամն է։ Քաղաքական դրդապատճառներով երկիրը հայտնվել է ֆինանսատնտեսական պաշարման տակ, ինչը ծանրակշիռ հետևանքներ է ունենում հասարակության վրա։ Բնականաբար, որևէ ճգնաժամ դուռ կբացի արտահոսքի։ Այս դեպքում ևս պայմանների համեմատական կայունացման առընթեր կլինեն նման միտումներ։ Կարծում եմ՝ ճգնաժամային հայրենադարձության հավանականությանն ընդառաջ մեր երկիրը պետք է պատրաստ լինի։ Որոշակի փորձ կա արդեն՝ իրաքահայերի և սիրիահայերի հայրենադարձման նախորդ գործընթացները նկատի ունենալով։

– Իսկ այդ փորձը որքանո՞վ է արդարացված եղել։ Սիրիահայեր կային, որ հիասթափված հեռացել են։

– Հանկարծակի իրավիճակ է եղել, և ճգնաժամն էլ պատերազմական գործողությունների հետևանքով էր առաջացել։ Նախապլանավորում չի եղել ո՛չ պարտադրված հայրենադարձների կողմից, ո՛չ էլ, բնականաբար, հայրենիքի կողմից։ Հանկարծակիության գործոնը իր անպատեհություններն ունի։ Սակայն, այս բոլորով հանդերձ, արտոնյալ դրույթներ, ուսման, բժշկության, սոցիալական որոշակի օժանդակություններ աշխատել են։ Միջինարևելյան երկրներից ճգնաժամային հայրենադարձության միտումները տեսանելի են և դրանք երկրից երկիր տարբերվում են։ Հիմա խոսքը սոցիալական տնտեսական ճգնաժամի՝ իբրև հետևանք հայրենադարձության հավանականության բարձրացման մասին է։

– Հիմա, երբ, ըստ էության, չկա հանկարծակիության գործոն, ի՞նչ պետք է անել, ի՞նչ է ակնկալում Հայաստանից լիբանանահայը։

– Կարծում եմ՝ եթե ուսումն ու բժշկությունն անվճար են հայրենադարձի համար, կմնա բնակարանային խնդիրը․ խնդիր է, թէ պետությունը կարո՞ղ էժան վարձակալությամբ բնակարան տրամադրել ճգնաժամա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր