Դեպի վեր

Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու է շեղվել հեղափոխության իր բանաձևից

azatutyun.am02/16/2019, 5:54

Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու է շեղվել հեղափոխության իր բանաձևից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեց իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը:

Գրքում նկարագրված է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Փաշինյանի ընդհատակում եղած ժամանակահատվածը: Վարչապետի խոսքով՝ այդ ժամանակ լույս տեսած հոդվածաշարը օգնել է իրեն պահել կապը հասարակության հետ:

Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու Նիկոլ Փաշինյանին:

Մեկնաբանելով գրքի այն հատվածը, որում ասված է, որ իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում, վարչապետն ասաց․ - «Երբ որ եկավ 2018 թվականի ապրիլը, և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ որ կար էդ կարգախոսը՝ «Նիկոլ, վարչապետ», բնականաբար, էս տեքստը անընդհատ ինձ հետ էր, անընդհատ իմ մտքում էր: Ինչի մասին էի ես մտածում՝ ես մտածում էի հեղափոխության էն բանաձևի մասին, որ գրվել է, և ես ինչ պետք է անեմ էդ իրավիճակում: Ես, անկեղծ ասած, իհարկե մտածել եմ, որ էդ իրավիճակում, երբ որ արդեն, այսպես ասած, առաջին փուլը ավարտված է, ես պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի միսիան ավարտված է: Բայց երբ որ ինձ հասկանալի է եղել, որ իսկ ինչ տեղի կունենա հետո՝ հետո Հայաստանի վարչապետ կդառնա, ասենք, օրինակ, Կարեն Կարապետյանը, կամ, չգիտեմ, ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ էդ հեղափոխությունը իրականում ներիշխանական ինտրիգ չէր, ես մտածեցի, որ ժողովուրդը ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր