Դեպի վեր

«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ

armtimes.com03/21/2023, 5:54

«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ

«Եթե շարունակենք ձեռքերս ծալած նստել, չփորձենք հակազդել այդ հնարավոր ռազմական էսկալացիային առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով միանշանակ, ոչ թե հնարավոր է, այլ էսկալացիա լինելու է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը և հավելում, որ ամեն անգամ լսում ենք Ալիևի հերթական հայտարարությունը և հասարակության մեջ ոչ առողջ ռեակցիա է լինում, այն դեպքում, երբ մենք վաղուց պետք է դրան պատրաստ լինեինք:

Վերջինիս խոսքով, աշխատանք միանշանակ տարվում է տարբեր ուղղություններով, սակայն դա բավարար չէ:

«Կան ուղղություններ որոնցով աշխատանքը ես չեմ տեսնում: Օրինակ, Ալիևը մեզ անընդհատ շանտաժի է ենթարկում և ես չեմ տեսնում պատասխան Հայաստանի կողմից, այն դեպքում, երբ որ Հայաստանն էլ ունի մեխանիզմներ դրա համար:

Առաջին հերթին մենք կարող ենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը ճանաչվի տեռորիստական պետություն, դրա համար բոլոր հիմքերը և նախադրյալները կան. և՛ Ալիևն է անձամբ այդ հիմքերն ու նախադրյալները ստեղծում, և՛ Հաագայի դատարանի վերջին վճիռն է այդ հնարավորությունը մեզ տալիս: Երկրորդը՝ մենք կարող ենք շանտաժ անել Ալիևին «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքով: Կարող ենք սկսել կիրառել այդ սկզբունքը բանակցություններում, այսինքն՝ վերադառնալ ու զրոյից սկսել բանակցային պրոցեսը: Մենք ունենք հնարավորություններ, բայց չենք կիրառում»,- ասում է Ստեփանյանը:

Քաղաքագետը նաև նկատում է, որ Ալիևը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին իսկ մենք չենք խոսում Բաքվի հարյուր հազարավոր հայերի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները. «Մենք չենք խոսում մեր հայրենակիցների մասին, որոնք Շուշիից են գնացել, Հադրութից են գնացել, Շահումյանից են գնացել: Ալիևի ցանկացած քայլին մենք կարող ենք պատասխան քայլ տալ. ես այդ քայլերը չեմ տեսնում: Ալիևի նման քաղաքական գործչի հետ կարելի է խոսել միայն ու միայն իր լեզվով: Ես չեմ ասում պատերազմ հայտարարենք, բայց մենք քաղաքակա՛ն, դիվանագիտակա՛ն միջոցներ ունենք և կածում եմ, պարտավոր ենք ամբողջ «արսենալը» կիրառել»:

Քաղաքագետի խոսքով՝ այն դեպքում երբ, այո՛, ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանը, չեմ կարողանում հասկանալ, թե Մոսկվան ի՞նչ կարող էր առաջարկել, ի՞նչ խոստում կարող էր տալ ՀՀ ԱԳ նախարարին վերջին այցի ժամանակ:

«Չեն կարող որևէ բան խոստանալ, որովհետև նրանց շահերը համընկնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ և սա խնդիր է: Չեմ կարողանում հասկանալ, ո՞րն է այդ այցի պարունակությունը, ի՞նչ կարող ենք մենք ստանալ:

Հանդիպումը ոչինչ չի տալու եթե մենք հայ-ռուսական հարաբերություններում չենք մտցնում նոր ակցենտներ. պետք է հարց բարձրացնել՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ: Արցախը դեռ դնենք մի կողմ, թեև Արցախի մասով էլ ունի պարտականություններ: Ասեք ինչո՞ւ չեք կատարում, մենք փորձենք որևէ այլ ելք գտնել: Եվ եթե չեք կատարում այդ դեպքում հարց է առաջանում, թե 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անում Հայաստանում: Ես չեմ ասում, որ ռազմաբազան այստեղից պետք է վռնդել, ոչ, բայց այս հարցերը պետք է բարձրացնել»,- նշում է Դավիթ Ստեփանյանը:

Վերջինս նկատում է, որ մենք պետք է փորձենք հակազդել այդ հնարավոր ռազմական էսկալացիային առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով, այնուհետև՝ ռազմական պատրաստության տեսանկյունից:

Ստեփանյանի խոսքով՝ ռազմական էսկալացիան ճնշելու մի քանի մեխանիզմներ կան:

««Առաջինը դա ուղիղ ճնշումն է՝ քաղաքական շանտաժը: Երկրորդը՝ Ռուսաստանի հետ բանակցություններն են. Ռուսաստանին պետք է հստակ ասվի՝ կա՛մ դուք ապահովում եք այս երկրի անվտանգությունը, որոնք պայմանագրով հստակ ֆիքսված են, կա՛մ դուք այստեղից դուրս եք գալիս ձեր ռազմական ներուժով: Երրորդ ուղղությունն այն է, որ պետք է անպայման տարվի շատ լուրջ աշխատանք արևմուտքի, Հնդկաստանի և Իրանի հետ:

Իրանը հստակ պետք է հասկանա, որ մենք այսօր Իրանի հետ իրավիճակային, բայց դաշնակիցներ ենք: Մենք շատ լուրջ դաշնակիցներ ենք Հնդկաստանի հետ, որովհետև մեջտեղում կա Պակիստան: Պակիստանը շատ կարևոր գործոն է, որը որ կանգնած է Ադրբեջանի և Թուրքիայի ետևում: Հաշվի առնելով, որ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ թշնամին է, մենք ունենք շատ լուրջ ընդհանուր շահեր և այդ ուղղությամբ պետք է «խաղանք»,- ասում է քաղաքագետն ու հավելում, որ էսկալացիա թույլ չտալու ամենակարևոր կոմպոնենտը դա բանակի վերազինումն է. «Բանակում պետք է ռեֆորմներ լինեն, այն պետք է անցնի պայմանագրային հիմունքների: Սովետակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր