Դեպի վեր

ՄԻՊ-ը դիրքորոշում է հայտնել անցումային արդարադատության հարցի վերաբերյալ

asekose.am08/18/2018, 8:06

ՄԻՊ-ը դիրքորոշում է հայտնել անցումային արդարադատության հարցի վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր դիրքորոշումն է հայտնել անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության հարցի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ:

1.Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործառում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն ու արդարադատությունը կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված։ Անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում։ Հետևաբար, չափազանց բարձր են այն չափանիշները, որոնց պարագայում կարելի է գործադրել անցումային արդարադատության համակարգ որևէ երկրում։ Միջազգային փորձում առկա են օրինակներ, որոնք վկայում են իրավունքի գերակայության համար դրա վտանգավոր հետևանքների մասին, այդ թվում՝ իրավունքների պաշտպանության երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Պետք է ամեն դեպքում նկատի ունենալ մեր երկրի Սահմանադրության պահանջն առ այն, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Ընդ որում, այս պահանջը պաշտպանված է փոփոխության ենթարկվելու անհնարինության բացարձակ արգելքով։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգն ընդհանրապես անցումային արդարադատության մարմինների ձևավորման ու գործունեության հարցում խիստ պահանջներ է սահմանում։ Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է համապարփակ ուսումնասիրության գործընթաց։

2.Դատարանների հետ կապված պետք է նախևառաջ նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է դատական իշխանության բացարձակ անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, այնպես էլ դրանցի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր