Դեպի վեր

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհն` արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը

armenpress.am09/29/2020, 7:42

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհն` արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը

Ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Jnews լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակող մարդկանց խոսքերով` այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Լրատվամիջոցի տվյալներով` այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակած ջավախքցիները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր