Դեպի վեր

«Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ դատական նիստին փորձագետը չէր ներկայացել

hetq.am08/22/2017, 5:45

«Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ դատական նիստին փորձագետը չէր ներկայացել


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստին փորձագետը չէր ներկայացել: Խոսքը դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննություն եզրակացություն տված փորձագետ Սմբատյանի մասին է: Դատարանը, նախորդ դատական նիստին բավարարելով քրեական գործով անցնող ամբաստանյալ Արթուր Կարապետյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությունը, որոշում էր կայացրել փորձագետին հրավիրել դատարան՝ եզրակացության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու համար:

Արթուր Կարապետյանն, ով 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից ( Բանկն այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի. հեղ) ստացված, միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու մեջ, ինչպես նաև, ըստ մեղադրանքի՝ Կարապետյանը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է բանկի շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր լիազորությունները` բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացնելով ծանր հետևանքներ, մասնավորապես՝ վերջինս պատճառելով 660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս: Ըստ մեղադրանքի՝ Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:

Կարապետյանի պաշտպանների՝ Արմեն Նադիրյանի և Բագրատ Պետրոսյանի պնդմամբ՝ իրենց պաշտպանյալին մեղադրում են այնպիսի լիազորությունների չարաշահման մեջ, ինչպիսի լիազորություններ ինքն ի պաշտոնե չի ունեցել:

Մասնավորապես՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2012 թվականին «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրել է վարկ, որի վերադարձելիության ապահովման միջոց է հանդիսացել բանկում ներդրված ֆիզիկական անձի՝ տվյալ դեպքում` գործով տուժող ճանաչված Կարեն Գևորգյանի ավանդը: Վերջինս բանկի խոշոր ավանդատուներից է: Ինքն, ինչպես նաև կինն ու դուստրը համաձայնություն են տվել, որպեսզի Խաչիկ Գևորգյանի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում բանկը բռնագանձի իրենց կողմից բանկում գրավադրված ավանդը:

Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն վարկը վերցրել է շրջանառու միջոցների համալրման նպատակով, մասնավորապես՝ մտադրություն է ունեցել որոշ տեսակի ալկոհոլային խմիչքներ արտահանել, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ պատշաճ չի կատարել: Դրանից հետո օրենքով սահմանված կարգով իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր