Դեպի վեր

Լոռու մարզում սպանություն կատարելու կասկածանքով 33-ամյա հետախուզվողը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է. նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com02/17/2020, 5:48

Լոռու մարզում սպանություն կատարելու կասկածանքով 33-ամյա հետախուզվողը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է. նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Սպիտակի և Բազումի բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Բազումի բաժին է կամավոր ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Դավթյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա փետրվարի 11-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալված 21-ամյա Էրիկ Վարդևանյանը ազատ էր արձակվել, ով կասկածվում էր փետրվարի 5-ին Լոռու մարզի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանին սպանելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր 33-ամյա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր