Դեպի վեր

ԱՆ-ն առաջարկում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը

168.am08/14/2019, 9:24

ԱՆ-ն առաջարկում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար:

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում  ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաև  անհանդուժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:   Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է  պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության :

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի  Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի և խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր